Դատավոր Վահագն Մելիքյանի հայտարարագրերի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը միջնորդել է կասեցնել ԲԴԽ-ում գործի վարույթը

Լուրեր

23.04.2026 | 16:19
Մեծ ակնկալիքներ ունենք աշխարհի գավաթից․ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ
23.04.2026 | 16:10
Ինչի՞ ա դժվար խոստովանել, որ մենք ինչ-որ բան չգիտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 15:59
Սլովակիան հաստատել է «Դրուժբա»-ով նավթի մատակարարումների վերսկսումը
23.04.2026 | 15:51
Թվային բանկինգի նոր մակարդակ. IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
23.04.2026 | 15:44
MLS-ում դարպասապահը գոլ է խփել 96-րդ րոպեին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 15:43
Ոչ մեկի որդին չի ծառայել Ղարաբաղում, որ հիմա դոշ են տալիս Ղարաբաղի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 15:36
Թուրքիան արգելել է 15 տարեկանից փոքր երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
23.04.2026 | 15:27
Գերմանիան Ուկրաինայի և Լատվիայի քաղաքացիների է ձերբակալել դիվերսիաներ նախապատրաստելու կասկածանքով
23.04.2026 | 15:19
Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը
23.04.2026 | 15:10
Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին // ԿԸՀ փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետն է․ ԼՈՒՐԵՐ
23.04.2026 | 15:02
Իրանցի պաշտոնյան հայտարարել է, որ Թեհրանն առաջին եկամուտն է ստացել Հորմուզի նեղուցի վճարներից
23.04.2026 | 14:53
Արթուր Դավթյանին, որ լավ ման գաք «Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակում կգտնեք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 14:53
Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է G7 շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը
23.04.2026 | 14:45
Էդուարդ Սպերցյանը նշել է Ռուսաստանի գլխավոր դերբին
23.04.2026 | 14:36
Տուապսեի նավթային տերմինալի հրդեհը երրորդ օրն է՝ շարունակվում է. այն սպառնում է վերածվել բնապահպանական աղետի
Բոլորը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դատավոր Վահագն Մելիքյանի վերաբերյալ կարգապահական վարույթը ԲԴԽ ուղարկելուն զուգահեռ դիմել է Դատախազություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցով։ Վարույթը նախաձեռնվել է, սակայն դատավորը դրա շրջանակներում որևէ կարգավիճակ չունի։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց դատավոր Վահագն Մելիքյանը։ «Փետրվարից քննվում է, բայց ես անգամ չեմ հրավիրվել»,- ասաց Մելիքյանը։

Հիշեցնենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Երևանի քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցել՝ դատավորի հայտարարագրերի ուսումնասիրությունից հետո։
Factor TV-ն գրել էր, որ ըստ կարգապահական գործի՝ դատավորը գրավադրել է հարևանի անվամբ գրանցված բնակարանը, որը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պնդմամբ, պատկանում է Մելիքյանին և վարել աղջկա անվամբ գրանցված, բայց կրկին իրեն պատկանող ավտոմեքենան։
Մեզ հետ զրույցում դատավորն ասաց, որ քննության առարկա գույքն իրեն չի պատկանել։

Բարձագույն դատական խորհրդում այսօր Մելիքյանի վերաբերյալ դատական նիստ էր նշանակված, որի մեկնակին դատավորը միջնորդեց դռնփակ քննել գործը։ Դռնփակ նիստ անցկացնելու հարցը ևս դռնփակ է քննվում, սակայն մինչ այս հարցին անդրադառնալը ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը հայտնեց, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գրություն է ուղարկել՝ միջնորդելով կասեցնել դատավորի վերաբերյալ կիարգապահական գործը՝ մինչև քրեական վարույթի ավարտը։

ԲԴԽ նախագահը ճշտեց դատավորի դիրքորոշումը՝ արդյո՞ք այս պարագայում ևս դատավորը ցանկանում է, որ իր վերաբերյալ նիստը դռնփակ անցկացվի, ինչին դատավորը դրական պատասխան տվեց։ Ներկա գտնվող անձանց խնդրեցին լքել դահլիճը։

Շուտով պարզվեց, որ ԲԴԽ-ն որոշել է դռնփակ քննել գործը, որից հետո արդեն անցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջնորդության քննությանը՝ ԲԴԽ-ում գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ։

Մինչ խորհուրդն այս հարցով հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, Factor TV-ն Վահագն Մելիքյանից որոշ պարզաբանումներ ստացավ։ Դատավորը նշեց, որ ինքը թաքցնելու ոչինչ չունի, բայց գործով շոշափվում են երրորդ անձանց իրավունքներ, դրանով է պայմանավորված, որ միջնորդել է դռնփակ քննել գործը։

Մելիքյանը հայտնեց նաև, որ ինքը դեմ է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ գործի վարույթը կասեցնելու միջնորդությանը և իր դիրքորոշումը հայտնել է նաև ԲԴԽ-ում։

Արդյոք ի վերջո կասեցվե՞լ է գործի քննությունը, թե՞ ոչ, մեզ հայտնի չէ, բայց ենթադրվում է, որ այս որոշման եզրակափակիչ մասը կհրապարակվի Դատական իշխանության պաշտոնական կայքում։

Արաքս Մամուլյան