Տրանսպորտի հարցերով զբաղվողները պետք է տրանսպորտով երթևեկեն. ավագանու ԲՀԿ-ական անդամները կհրաժարվեն խմբակցության ծառայողական մեքենայից

Լուրեր

14.10.2026 | 11:09
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
14.10.2026 | 11:02
Փախստականների աջակցությունից մինչև COP17․ ԱԳՄԱ-ում քննարկվել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
14.10.2026 | 10:56
Սևանի ափամերձ տարածքներում 613,7 մլն դրամ արժողությամբ 41 հողամաս է վերադարձվել պետությանը
14.10.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Տրանսպորտի հարցերով զբաղվող անձինք պետք է տրանսպորտով երթևեկեն: Լրագրողների հետ այսօր՝ հոկտեմբերի 9-ին, տեղի ունեցած հանդիպմանն այս մասին նշեց Երևանի նորընտիր ավագանու ԲՀԿ-ական անդամ Արման Աբովյանը:

Նա հայտնեց, որ հրաժարվելու են ծառայողական մեքենայից՝ գործընկերներին կոչ անելով հետևել իրենց օրինակին: Արման Աբովյանը նշեց, որ ներկայացված են լինելու բոլոր հանձնաժողովներում, աշխատանք են տանելու՝ առկա խնդիրներին ամենաարդյունավետ լուծումները տալու համար: Այդ նպատակով ԲՀԿ-ականները նաև համագործակցելու են ավագանու մյուս խմբակցություններից գործընկերների հետ:

«Մենք իրար թշնամի չենք։ Այս գործընթացի մեջ մենք ներգրավվել ենք, որպեսզի Երևանի խնդիրները լուծվեն։ Դրա հետ մեկտեղ՝ մենք երբեք մեզ թույլ չենք տա հնազանդ համաձայնել ամեն ինչի հետ, և մեզ թույլ չենք տա նաև կատաղի ընդդիմանալ ամեն ինչին։ Իսկ թե ինչպես կստացվի համագործակցությունը, ցույց կտա ժամանակը։ Մեր տրամադրվածությունը շատ դրական է»,- ասաց Արման Աբովյանը։

Իսկ երևանցիներին ավագանու անդամը հորդորել է բոլոր խնդիրների դեպքում դիմել իրենց։