ԱՄՆ-ը հաստատել է Թուրքիային 304 միլիոն դոլարի հրթիռների հնարավոր վաճառքը

Լուրեր

08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
08.09.2026 | 12:46
Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:37
Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան
08.09.2026 | 12:33
Բեռլինում բողոքի ցույցեր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:28
ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:21
Լեռնային Ղարաբաղում աշխատող ադրբեջանցի կապալառուին «սպառնում են ձերբակալությամբ»՝ աշխատանքի վճարը պահանջելու համար
08.09.2026 | 12:17
Պեդրո Զարոկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:12
Առաջիկա 2-3 ամսում լուրջ զարգացումներ են սպասվում, որոնց նախագահ Քոչարյանը դիմադրելու է․ Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:03
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 11:59
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սարատովը․վնասվել են բնակելի շենքեր, կան վիրավորներ
08.09.2026 | 11:53
Մեկնարկել են Մեղրի-Ծավ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները
08.09.2026 | 11:44
Ավետիք Բաբայանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարությունը հաստատել է Թուրքիային հրթիռների և դրանց հետ կապված սարքավորումների հնարավոր վաճառքը՝ 304.1 միլիոն դոլար ընդանուր արժողությամբ: Այս մասին հայտարարել է Պենտագոնը, գրում է Turkiye today-ը:

Գործարքը ներառում է 53 AIM-120C-8 միջին հեռահարության օդ-օդ դասի հրթիռներ (AMRAAM) և վեց AMRAAM ուղղորդող սարքեր, որոնց արժեքը կազմում է մոտավորապես 225 միլիոն դոլար: Այս հրթիռները հիմնականում օգտագործվում են օդային մարտերում և համատեղելի են F-16 կործանիչների հետ, որոնք կազմում են Թուրքիայի ռազմաօդային ուժերի հիմնական բաղադրիչը: Բացի այդ, Պետքարտուղարությունը հաստատել է 60 AIM-9X Sidewinder Block II հրթիռների, 11 AIM-9X մարտավարական ուղղորդման միավորների, ինչպես նաև տարբեր լոգիստիկ և ծրագրային աջակցության ծառայությունների վաճառքը: Գործարքի այս մասը գնահատվում է 79,1 միլիոն դոլար:

«Այս առաջարկվող վաճառքը Թուրքիային կապահովի կարևորագույն օդային պաշտպանության հնարավորություններով՝ իր հայրենիքը և այնտեղ տեղակայված ԱՄՆ անձնակազմը պաշտպանելու համար»,- ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ։

Առաջարկվող գործարքը ներկայացվել է ԱՄՆ Կոնգրեսին, որն ունի 15 օր՝ ցանկացած առարկություն ներկայացնելու համար։ Եթե այդ ժամանակահատվածում առարկություններ չներկայացվեն, վաճառքը կընթանա ըստ նախատեսվածի։ Արիզոնայում գտնվող RTX Corporation-ը կլինի գլխավոր կապալառուն։

Պաշտպանության անվտանգության համագործակցության գործակալությունը չորեքշաբթի տրամադրել է անհրաժեշտ հավաստագիրը՝ Կոնգրեսին տեղեկացնելով հնարավոր վաճառքի մասին։

Raytheon-ի կողմից արտադրված AIM-9X Sidewinder Block II-ն աշխարհի ամենաժամանակակից կարճ հեռահարության ինֆրակարմիր ուղղորդվող հրթիռներից մեկն է։ Այն կարող է տեղակայվել օդ-օդ, օդ-մակերես և մակերես-օդ դասավորություններում՝ առանց որևէ փոփոխության։

Հրթիռը 3 մետր երկարություն ունի, կշռում է 85 կիլոգրամ և կրում է 9,3 կիլոգրամանոց բեկորային մարտագլխիկ։ Արդյունավետ կրակի հեռավորությունը մոտ 30 կիլոմետր է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի