Դռնապանը պնդում է՝ պատմության ուսուցչուհին հարվածել է իրեն. Մերձավանի դպրոցի միջադեպի հակառակ կողմը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 20:02
Ինչպես են իրականացվել գաղտնալսումները․ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխնախագահը մանրամասներ է պատմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 19:49
Հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի վիճակը վատթարացել է․ փաստաբանը դիմել է Ալիևին
27.07.2026 | 19:39
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ըստ ՀՀ վարչապետի՝ սահմանափակումները հակասում են երկկողմ և ԵՏՄ պայմանագրերին
27.07.2026 | 19:33
Գազատար է վնասվել. Գյումրու մի շարք հասցեներում վթարային գազանջատում է
27.07.2026 | 19:21
ՀՀ-ն Ախուրիկի երկաթուղու վերականգնման մրցույթ է հայտարարել, բայց այն դեռ մնում է ՌԴ կոնցեսիայի ներքո
27.07.2026 | 19:08
Մ-17 ԱԱ․ Արարատ Ավետիսյանը և Վազգեն Մնացականյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտեն Բաքվում
27.07.2026 | 19:00
ՌԴ-ն պատերազմ է վարում ՀՀ-ի դեմ՝ պատժամիջոցներով․ ռազմական տրամաբանությամբ կիրառում է տնտեսական լծակներ․ Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 18:51
Ռուսաստանն ամեն ինչ կանի հաղթանակի համար․ Պուտին
27.07.2026 | 18:40
Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ԿԿՀ-ի դեմ
27.07.2026 | 18:28
Երևանի ավագանու չորս թափուր մանդատները փոխանցվել են հաջորդ թեկնածուներին
27.07.2026 | 18:19
Սկանդալ Արգենտինայի և Բրազիլիայի միջև․ Արգենտինայի նախագահը բրազիլացի պաշտոնակցին «գող» է անվանել
27.07.2026 | 18:08
Ընտրությունների մասնակցելու համար ՀՀ ժամանած քանի քաղաքացի է ստացել վարժական հավաքների ներկայանալու ծանուցագրեր
27.07.2026 | 17:49
Թուրքիայի F-16-ները պարեկություն կիրականացնեն Բալթիկ ծովի օդային տարածքում
27.07.2026 | 17:38
Ինչ է Ադրբեջանից բերվել Հայաստան և որքան․ Ալիևի պնդումները և ՊԵԿ-ի թվերը
27.07.2026 | 17:30
Տադեյ Պոչագարը՝ «Տուր դե Ֆրանսի» 5-ակի չեմպիոն
Բոլորը

Մերձավանի միջնակարգ դպրոցի տնօրենի արդեն նախկին ժամանակավոր պաշտոնակատարն է։ Ասում է՝ աշխատանքից ազատվելու լուրն անսպասելի է եղել, իսկ երեկ դպրոցում բարձրացած աղմուկը ծանր է տարել: Շեշտում է՝ որևէ կերպ չի խրախուսում որոշ աշակերտների և ծնողների պահվածքը, միևնույն ժամանակ, կոչ է անում չանտեսել մեդալի հակառակ կողմը։ Երեկվանից բուռն կերպով քննարկվում է միջադեպը, որի ժամանակ Մերձավանի դպրոցի որոշ ուսուցիչների, աշակերտների և ծնողների կողմից պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է ատելության խոսք:

Այսօր արդեն ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն տարածեց այն մասին, որ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն աշխատանքից կազատվի։

Սոցցանցերում ամենաշատը հնչած հարցին, թե ինչո՞ւ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն այդպես էլ չերևաց դասադուլավորների մեջ և չփորձեց տեղում կարգավորել իրավիճակը, Սուսաննա Հարությունյանը պատասխանում է․ «Դպրոց շտապօգնություն է եկել փոխտնօրենի և ինձ համար, ես իրականում շատ վատ եմ եղել, դա է եղել պատճառը»։

Այսօր Մերձավանի միջնակարգ դպրոց էր այցելել Արմավիրի մարզպետի օգնական Մանվել Մելիքյանը։ Ասաց՝ Հարությունյանին աշխատանքից ազատելու՝ ԿԳՄՍ նախարարության որոշումը մարզպետարանի հետ փոխհամաձայնեցված է եղել։

Մերձավանի դպրոցի ուսուցիչների, ծնողների ու աշակերտների պնդմամբ՝ պատմության ուսուցչուհի Ռոզա Դավթյանը, որն արդեն 6 ամիս դասավանդում է դպրոցում, ուսուցչին ոչ հարիր վարք է դրսևորում․ վիրավորում է աշակերտներին, ուսուցչական կազմին, ոչ պատշաճ կերպով է արտահայտվում արցախցիների մասին: Մարզպետի օգնականը նույնպես փաստում է՝ վերջին ամիսներին մեկ անգամ չէ, որ այցելել են Մերձավանի դպրոց և արձանագրել, որ Ռոզա Դավթյանի վարքն իսկապես խնդրահարույց է․ «Ինքը՝որպես մանկավարժ, չի տիրապետում դասը վարելու, երեխաների և կոլեգաների հետ շփման եղանակներին, ինչի արդյունքում ստեղծվում են կոնֆլիկտներ, էլ չեմ ասում, որ վատ է արտահայտվել ոչ միայն կոլեգաների հասցեին, այլև երեխաների, այդ թվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված»։

Մարզպետի օգնականի խոսքով՝ Դավթյանն ինքը չի հերքել այս մեղադրանքները։ Նա այս ընթացքում երեք նկատողություն է ստացել, սակայն երրորդ նկատողությունն արվել է ընթացակարգի խախտմամբ, և աշխատանքից հեռացվելուց հետո կրկին կարողացել է վերականգնվել նույն հաստիքում։

Պատմաբան, «Կրթություն և համերաշխություն» արհմիության նախագահ Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով թեմային՝ նշել է, որ Մերձավանի դեպքը լակմուս է։ Նրա համոզմամբ՝ մենք գործ ունենք կլանային գործելաոճի հետ, որի մեջ ներառվել են նոև սովորողները և ծնողները։ Ըստ Թոքմաջյանի՝ ի պատիվ պատմության ուսուցչի՝ տեսանք ամենազուսպ մարդուն։

Ուսուցիչներն ու ծնողները, սակայն, պնդում են՝ նա ամենևին էլ զուսպ վարքագիծ չունի, ասում են՝ վերջերս, օրինակ, հարվածել է դպրոցի դռնապանին, նա դիմել է ոստիկանություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան