Լիբիայում զինված բախումներ են տեղի ունեցել զինյալ խմբավորման առաջնորդի սպանությունից հետո

Լուրեր

21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
Բոլորը

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում մայիսի 12-ի երեկոյան բախումներ են գրանցվել կառավարական ուժերի և կիսառազմական խմբավորումների միջև։ Reuters-ի հաղորդմամբ, որին վկայակոչում է Al Arabiya-ն, կրակոցներ են լսվել քաղաքի կենտրոնում և այլ հատվածներում՝ զինված խմբավորման առաջնորդի սպանության մասին հաղորդագրություններից հետո։

Աբդուլղանի Կիկլին, որը հայտնի է որպես Գանիվա, Տրիպոլիի հզոր զինված խմբավորումներից մեկի՝ «Աջակցող ուժերի ապարատի» (SSA) հրամանատարն է, որը տեղակայված է խիտ բնակեցված Աբու Սալիմ թաղամասում։ SSA-ը գտնվում է Նախագահական խորհրդի ներքո, որն իշխանության է եկել 2021 թվականին Աբդուլհամիդ Դեբեյբայի Ազգային միասնության կառավարության (GNU) հետ՝ ՄԱԿ-ի աջակցությամբ իրականացվող գործընթացի միջոցով։

Ներքին գործերի նախարարությունը կարճ հայտարարությամբ կոչ է արել քաղաքացիներին մնալ տներում՝ «սեփական անվտանգության նկատառումներով»։ Կոչից հետո վարորդները սկսել են գերազանցել արագությունը և ազդանշան տալով երթևեկել Տրիպոլիի շատ փողոցներում։

GNU-ն երեքշաբթի վաղ առավոտյան հայտարարել է, որ պաշտպանության նախարարությունը լիովին վերահսկողություն է հաստատել Աբու Սալիմ թաղամասի նկատմամբ։

«Ես լսեցի ուժեղ կրակոցներ և տեսա կարմիր լույսեր երկնքում»,- ասել է տեղի բնակիչներից մեկը՝ անանուն մնալու պայմանով։

Երկու բնակիչներ էլ լրատվամիջոցին ասել են, որ կրակոցների արձագանքը լսվել է Աբու Սալիմի և Սալահ Էդինի բոլոր թաղամասերում։

Տրիպոլիի համալսարանի նախագահությունը ֆեյսբուքում հայտարարել է բոլոր ֆակուլտետներում ուսումնական պրոցեսի, քննությունների և վարչական աշխատանքների դադարեցման մասին՝ մինչև հետագա ծանուցում։

ՄԱԿ-ի առաքելությունը Լիբիայում կոչ է արել բոլոր կողմերին «անհապաղ դադարեցնել մարտական ​​գործողությունները և վերականգնել հանգստությունը»՝ հիշեցնելով քաղաքացիական անձանց պաշտպանելու նրանց պարտավորության մասին։

«Քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումները կարող են համարվել պատերազմական հանցագործություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Լիբիան, որը Միջերկրական ծովում նավթի խոշոր արտադրող է, անկայուն իրավիճակում է 2011 թվականի ապստամբությունից ի վեր։ Երկիրը 2014 թվականին բաժանվել է արևելյան և արևմտյան պատերազմող խմբավորումների միջև։ Հիմնական մարտերը դադարել են 2020 թվականի հրադադարի համաձայն, սակայն քաղաքական ճգնաժամին վերջ դնելու ջանքերը ձախողվել են, քանի որ խոշոր խմբավորումները միավորվում են պարբերաբար զինված բախումներում և մրցում Լիբիայի հսկայական տնտեսական ռեսուրսների վերահսկողության համար։

Տրիպոլին և հյուսիս-արևմուտքը, որտեղ գտնվում են միջազգայնորեն ճանաչված Լիբիայի Ազգային Լիբերալ կուսակցությունը և պետական ​​​​ ինստիտուտների մեծ մասը, հանդիսանում են մրցակից զինված խմբավորումների հայրենիքը, որոնք բազմիցս կռվել են միմյանց դեմ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի