Տաթևը և Որոտանի կիրճը՝ Համաշխարհային ժառանգության անվանացանկի թեկնածու

Լուրեր

08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին՝ ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

2025 թվականի մայիսի 12-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ)  անց է կացվել  գիտագործնական աշխատաժողով՝ նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների տարածքների համալիր կառավարմանը։

«Ուշադրության կենտրոնում էին Տաթևի վանական համալիրը և Որոտանի կիրճը՝ եզակի պատմամշակութային և բնական համադրություն, որը 1995 թվականից ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում։

Նախագիծը պատրաստվել է «ՌԵ-Դպրոց» գիտակրթական նախագծի՝ մշակութային ժառանգության պահպանման և վերարժևորման ոլորտի մասնագետների կողմից։ Միջոցառման կազմակերպիչներն են «301. Իմաստության երկիր» և «Ամարյան» հիմնադրամները՝ համագործակցելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հետ։ Ինչպես նախագծի մշակմանը, այնպես էլ գիտագործնական աշխատաժողովի կազմակերպմանն ու անցկացմանն իր մշտական աջակցությունն է ցուցաբերել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը։

Նախագծի գիտական ղեկավարն է Նարինե Տյուտչևան, ICOMOS-ի անդամ, Ճարտարապետության միջազգային ակադեմիայի պրոֆեսոր, «ՌԵ-Դպրոց» կրթական կենտրոնի ղեկավար. «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի քննարկմանն է ներկայացվում ոչ միայն նշանավոր ճարտարապետական հուշարձան, այլև ամբողջական մշակութաբնական լանդշաֆտ, որը միավորում է Տաթևի վանական համալիրը և Որոտանի կիրճը։ Սա ոչ միայն ժառանգության պահպանմանն ուղղված եզակի ներդրում է, այլև Հայաստանի գոյաբանական անվտանգության ապահովման գործողություն, որը հաստատում է պատմական իրավահաջորդության և ինքնության մեր իրավունքը»։

Նախագծի շրջանակներում 2023–2024 թվականներին իրականացվել են մի շարք գիտական արշավներ և դաշտային հետազոտություններ, որոնց արդյունքը դարձել է օբյեկտի նախնական անվանական դոսյեն։ Առաջադրվող տարածքի ընդհանուր մակերեսը կազմել է 7 490 հեկտար, բուֆերային գոտին՝ 20 180 հեկտար։ Համալիրի մեջ ներառվել են Տաթևի վանական համալիրը, վանական միաբանությունները, Որոտանի կիրճը՝ նեոլիթից մինչև XIX դարի հնագույն բնակավայրերով, եկեղեցիներ, մատուռներ, գերեզմանոցներ, գյուղատնտեսական լանդշաֆտներ, ինչպես նաև պատմական ենթակառուցվածքներ՝ ջրամատակարարում, քարավանատներ, կամուրջներ և ճանապարհներ։

Կոնֆերանսը դարձավ բաց մասնագիտական հարթակ՝ նման ընդարձակ և բազմաֆունկցիոնալ տարածքի կառավարման հետ կապված մարտահրավերների քննարկման համար։ Միջոցառման ընթացքում փաստագրվեց հաջողված միջազգային փորձը, բացահայտվեցին ընդհանուր խնդիրներն ու ռիսկերը, մշակվեցին գործնական մոտեցումներ՝

ժառանգության պահպանման և տեղական համայնքների կյանքում դրա ներառման, ինչպես նաև պետություն-մասնավոր գործընկերության զարգացման համար։

Հիմնական զեկույցները ներկայացրեցին ժառանգության ոլորտի միջազգային փորձագետներ և մասնագետներ, որոնց թվում էին Նարինե Տյուտչևան, Անտուան Բրուգերոլը՝ ICOMOS Ֆրանսիայի և CIVVIH-ի փոխնախագահ, Իվ Դոշը՝ Ֆրանսիայի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ասոցիացիայի նախագահ, Կատերինա Մադոնին՝ ICOMOS Ֆրանսիայի փոխնախագահ, Խաչիկ Հարությունյանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն և այլք։

Աշխատաժողովի շրջանակներում տեղի ունեցան պանելային քննարկումներ՝ գիտական հանրության, մասնագիտական ասոցիացիաների, միջազգային կազմակերպությունների, պետական կառույցների և քաղաքացիական հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ելույթների նյութերն ու տեսագրությունները հասանելի են հետևյալ հղումով»,- ասված է հաղորդագրությունում։