Հնդկաստանը հուլիսին ՀՀ-ին կմատակարարի Akash համակարգերի երկրորդ խմբաքանակը

Լուրեր

05.10.2026 | 10:34
Ուսուցչի առաքելությունն ավելի պատասխանատու է դառնում․ նախարարի ուղերձը՝ մասնագիտական տոնի կապակցությամբ
05.10.2026 | 10:17
Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել «Վանա լիճ դրախտ» համալիրի օտարման գործընթացում
05.10.2026 | 10:09
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 5-ի դրությամբ
05.10.2026 | 09:46
Կոտայքում մեքենայից կրակել են պարեկների ուղղությամբ․ երկու ծառայող վիրավորվել է, 2 անձ՝ ձերբակալվել
05.10.2026 | 09:41
Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել ստուգողական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Բոլորը

Հնդկաստանը հուլիսին Հայաստան կուղարկի Akash զենթիահրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակը։ Այս մասին հաղորդում է պաշտպանական ոլորտում մասնագիտացած հնդկական IADN-ը։

«Հնդկաստանը հուլիսին Հայաստան կուղարկի Akash համակարգերի երկրորդ խմբաքանակը»,- ասվում է պարբերականի X-ի գրառման մեջ։

Հնդկական IDRW-ն էլ հայտնում է, որ Հնդկաստանը տեղական արտադրության Akash S1 համակարգի երկրորդ խմբաքանակը Հայաստան կմատակարարի հուլիսից հետո՝ 2024թ․ նոյեմբերի առաջին համակարգի հաջող առաքումից հետո։ Նշվում է, որ այս ամենը 2022 վականին Հայաստանի հետ շուրջ 710 միլիոն դոլար արժողությամբ Akash տեսակի 15 համակարգերի գնման վերաբերյալ գործարքի մաս է կազմում և ամրապնդում է Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը։

Bharat Electronics Limited-ի և Bharat Dynamic Limited-ի կողմից արտադրվող Akash համակարգի յուրաքանչյուր մարտկոց ներառում է չորս արձակիչ, երեք հրթիռ և մեկ 3D ռադար՝ էլեկտրոնային սքանավորմամբ։ Նշվում է, որ այն բարձրացնում է Հայաստանի ՀՕՊ կարողությունները տարածաշրջանային սպառնալիքների, հատկապես, կործանիչների ու ԱԹՍ-ների դեմ։ Akash-ը երկիր-օդ դասի հրթիռ է, որը կարող է խոցել կործանիչներ, թևավոր հրթիռներ և օդ-երկիր դասի հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր և այլ օդային միջոցներ՝ մինչև 25 կիլոմետր հեռավորության վրա։

Լրատվամիջոցը գրում է նաև, որ արտահանման տարբերակը մի փոքր տարբերվում է Հնդկաստանի զինված ուժերին մատակարարված տարբերակից ու հարմարեցված է Հայաստանի կարիքներին։ Ա

Հիշեցնենք, որ հնդկական լրատվամիջոցները 2024 թվականի նոյեմբերին հայտնել էին Akash համակարգերի առաջին խմբաքանակը Հայաստանին մատակարարելու մասին։ ՀՀ-ն առաջին օտարերկրյա երկիրն է, որը գնել է այս հրթիռային համակարգը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի