Զելենսկին արձագանքել է Պուտինին․ «Սա լավ նշան է»

Լուրեր

08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է հանդիպման, երբ Ռուսաստանը հաստատի մայիսի 12-ից սկսած լիակատար հրադադարը:

Նա Telegram-ի իր ալիքում գրել է․ «Սա լավ նշան է, որ ռուսներն ի վերջո սկսել են մտածել պատերազմի ավարտի մասին։ Աշխարհում բոլորը վաղուց էին դրան սպասում։ Եվ ցանկացած պատերազմի իրական ավարտի առաջին քայլը կրակի դադարեցումն է։

Անիմաստ է շարունակել սպանությունները նույնիսկ մեկ օրով։ Սպասում ենք, որ Ռուսաստանը կհաստատի կրակի դադարեցումը՝ ամբողջական, երկարաժամկետ և վստահելի՝ սկսած վաղվանից՝ մայիսի 12-ից, և Ուկրաինան պատրաստ կլինի հանդիպման»։

Հիշեցնենք՝ Պուտինն առաջարկել է Ուկրաինային մայիսի 15-ին Ստամբուլում առանց նախապայմանների ուղիղ բանակցություններ անցկացնել պատերազմը դադարեցնելու վերաբերյալ։

Նա հայտարարել է, որ երկուշաբթի՝ մայիսի 12-ին, խոսելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահը նախատեսում է խնդրել իր թուրք գործընկերոջը բանակցությունները անցկացնել Ստամբուլում: Պուտինը ավելի վաղ չի մեկնաբանել Ուկրաինայի իշխանությունների առաջարկը՝ մայիսի 12-ից սկսվող 30-օրյա հրադադարի վերաբերյալ։