Կկարողանամ լավագույնս կամրջել հայ-հնդկական փոխհարաբերությունները. բնապահպան Ապրես Զոհրաբյանը՝ Հնդկաստանում ՀՀ դեսպան

Լուրեր

14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի սահմանափակ թվով հատուկ առաջարկը՝ TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
Բոլորը

Բնապահպան Ապրես Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի բարեկամներ

Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ ընդունել եմ վարչապետի կողմից ինձ արված Հնդկաստանում դեսպան աշխատելու առաջարկությունը: Հայ-հնդկական առնչությունները հազարամյակների պատմություն ունեն եւ դրսեւորվել են ոչ միայն առեւտրատնտեսական հարաբերություններում, այլեւ նաեւ հոգեւոր հարթության մեջ: Մասնավորապես՝ հին Հայաստանում տարածված Միհրի (Մհերի) դա նույն Միթրայի պաշտամունքն է, որը ցարդ առկա է նաեւ Հնդկաստանի հոգեւոր-պաշտամունքային առանձին դրսեւորումներում:

Հին պատմություն ունի նաեւ հայ-հնդկական վերնախավային փոխհարաբերությունները: Կա վարկած համաձայն, որի Բագրատունիների նախարարական, ապա եւ արքայական տոհմը Հայաստանում հայտնվել է ոչ թե Հրեաստանից, այլ Հնդկաստանից: Դրա խոսուն վկայությունն է տոհմի անվանումը Բագրատունի, այսինքն՝ Բհարատայից եկածներ: Ինչպես գիտեք թե՛ հինավուրց, թե՛ ներկա Հնդկաստանի ինքնանվանումն է Բհարատա: Բագրատունիների եւ հայոց հանրահռչակ Անի մայրաքաղաքի անվանման հիմքում Ագնի դիցանուն է:

Անուրանալի է նաեւ հայոց մասնակցությունը հնդկական ազգային ազատագրական պայքարին հանձինս տեղի հայկական համայնքի եւ բազմաթիվ հայ զորահրամանատարների, մասնավորապես՝ Գեորգի խանի, որոնք հանդիսացել են բրիտանական գաղութարարներին դիմադրող առանցքային ուժ:

Անուրանալի է նաեւ գանդիական մեթոդաբանությամբ պայքարի էլեմենտների առկայությունը եւ կարեւորությունը մեր վերջին թավշյա հեղափոխության հաղթանակի մեջ: Որպես հինավուրց, բայց եւ նորանկախ պետություններ Հայաստանը եւ Հնդկաստանը շատ նմանություններ ունեն:

Հնդկաստանը, սնվելով իր հոգեւոր մշակութային ակունքներից, լինելով քաղաքակրթական բեւեռ ու հանդիսանալով ժողովրդավարական քաղաքական համակարգով երկիր ընթանում է գիտելքահեն եւ բարձր տեխնոլոգիական տնտեսության զարգացման ուղղությամբ եւ հանդիսանում է աշխարհի ամենաարագ զարգացող երկրներից մեկը:

Այս առումով հնդկական փորձը մեզ համար կարող է շատ ուսանելի լինել: Հաշվի առնելով իմ հայկական ինքնությունը եւ ի ծնե քաղաքացիությունը, ինչպես նաեւ ծանոթությունը հնդկական մենթալիտետին, կկարողանամ լավագույնս կամրջել հայ-հնդկական փոխհարաբերությունները եւ մեր երկրների միջեւ նորովի զարգացնել մշակութային, տնտեսական, բարձր տեխնոլոգիական, ռազմական համագործակցությունը վասն խաղաղ, զարգացող աշխարհի եւ տարածաշրջանի եւ թող այս գործում մեզ օգնական լինեն Արամն ու Րամը: Հարգանքներով՝ Ապրես Զոհրաբյան»,- գրել է Զոհրաբյանը:

 Տպել