Երբ «դարձի» են գալիս հանրապետականները

Լուրեր

09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, թեև «Հանրապետական» կուսակցությունը շարունակում է պնդել, որ դրանց ժամկետների մասին որևէ հստակ պայմանավորվածություն չկա, սակայն, նախկին և ներկա որոշ ՀՀԿ-ական պատգամավորներ շտապեցին պաշտպանել վարչապետի առաջ քաշած թեզն ու հայտարարել, որ կողմ են օր առաջ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու գաղափարին։

«Դարձի» եկածներից առաջինը Գևորգ Կոստանյանն է։

Վերջինս Ազատության հետ զրույցում այսօր նշել է, որ այսօրվա իշխանությունը և Նիկոլ Փաշինյանը՝ որպես վարչապետ, ունի ժողովրդական և հանրային աջակցության այն մակարդակը, որը կարիք ունի օժանդակելու նաև իրավական հարթության մեջ: Կոստանյանը գտնում է, որ Հայաստանում այս պահին ստեղծված քաղաքական իրավիճակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում վարչապետի մեկ այլ թեկնածու առաջադրելը կարող է քաղաքական ու հասարակական լուրջ ռեզոնանս արձանագրել:

«Նա ազնիվ է իր քաղաքական ուղղվածության մեջ, որը ինձ համար ընդունելի է անձնապես: Այլ հարց է, թե դա հիմա ինչ չափով է իրականացվում: Իմ ասածը հետևյալն է՝ եթե ես գտնում եմ, որ նպատակների, ցանկությունների, գործողությունների մեջ կա այդ ազնվությունը և երկրի բարօրության համար է իրականացվում, ես միշտ կկանգնեմ իր կողքին ցանկացած պահի»,- խոսելով  Փաշինյանի մասին ասել է Կոստանյանը։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ հնարավորին արագ անցկացման պաշտպանությամբ հանդես է եկել նաև մեկ այլ պատգամավոր, նախկին ՀՀԿ-ական Արման Սահակյանը։

Վերջինս իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հաշվի առնելով երկրում տիրող ճգնաժամային իրավիճակը, հայտարարում է, որ կողմ է Ազգային ժողովի լուծարմանը և արտահերթ ընտրությունների անցկացմանը դեկտեմբերին։

«Հանրապետական» կուսակցության մեկ այլ պատգամավոր Ալիկ Սարգսյանն էլ, ով դեռևս ամռանն էր ասել, որ չի ցանկանում քաղաքականությամբ զբաղվել, մեզ հետ զրույցում նշել է, որ  ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը ԱԺ-ում, շաբաթից ավել է՝ ինչ Ազգային ժողով չի գնացել և չի մասնակցել որևէ բանի:

«Հանրապետական» կուսակցության ռեյտինգային ցուցակով պատգամավոր ֆելիքս Ցոլակյանին հաջորդող Մարտուն Գրիգրոյանն էլ շտապել է հայտարարել, որ  թեև ինքը կուսակցական չէ, սակայն Ֆելիքս Ցոլակյանից իրեն փոխանցվող պատգամավորական մանդատը վերցնելուն պես շտապելու է դիմում գրել և դուրս գալ  ԱԺ «Հանրապետական» խմբակցությունից։

Փաստորեն՝ մի քանի ժամվա մեջ ՀՀԿ-ի շարքերը նոսրացրեցին մի քանի պատգամավորներ, որոնց թիվն, անկասկած, կավելանա՝ հատկապես, որ վարչապետ Փաշինյանը կոչ է արել, ոչ թե քննադատել, այլ քաջալերել  նրանց։