Սիրելի հայրենակիցներ, նրանք կատարում են ձեր պահանջը, քաջալերենք նրանց. Փաշինյանը՝ ԱԺ-ն լուծարելուն կողմ հանդես եկող պատգամավորների մասին
Քաղաքականություն
08.10.2018 | 16:08«Սիրելի հայրենակիցներ. անհրաժեշտ է քաջալերել եւ ոչ թե մեղադրել այն պատգամավորներին, ովքեր հանդես են գալիս գործող ԱԺ-ն լուծարելու և դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու օգտին:
Նրանք, ըստ էության, կատարում են ձեր պահանջը։ Քաջալերենք բոլոր նրանց, ովքեր ընդունում են, որ չկա ոչինչ ավելի բարձր՝ քան ժողովրդի կամքը։ Դուխո՛վ»,- ֆեյսբուքի իր էջում գրառել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: