Խաղողի մթերման գինն իջեցնում են, որպեսզի դժգոհության ալիքներ բարձրանան. Աղավնաձորի խաղողագործների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.10.2026 | 11:09
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
14.10.2026 | 11:02
Փախստականների աջակցությունից մինչև COP17․ ԱԳՄԱ-ում քննարկվել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
14.10.2026 | 10:56
Սևանի ափամերձ տարածքներում 613,7 մլն դրամ արժողությամբ 41 հողամաս է վերադարձվել պետությանը
14.10.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Այսօր Վայոց ձորի Աղավնաձոր գյուղի խաղողագործները հավաքվել են իրենց անհանգստությունն ու բողոքն արտահայտելու խաղողի մթերման գների հետ կապված. տեղեկանում ենք Արենիի համայնքապետարանից:

Բնակիչների պնդմամբ ողջ ձմեռ գրեթե բոլոր մթերողները, այդ թվում Պռոշյանի գինու գործարանը, զանգել են խաղողագործներին և 1 կգ-ի համար առաջարկել առնվազն 350 դրամ: Բնակիչների կարծիքով, վերջին 15-20 օրվա Արմենիա Վայն ընկերության գնային քաղաքականույունը հանգեցրել է նրան, որ արդեն 1կգ –ի համար առաջարկվում է 250 դրամ:

Բազմաթիվ փոքր մթերող ընկերություններ էլ ասում են , որ պատրաստ են անցած տարվա գներով մթերելու, պարզապես չեն կարող «Արմենիա Վայնի գլխից թռնել»:

Համայնքի բնակիչները այս ամենում նույնիսկ քաղաքական ենթատեքստ են տեսնում: Վերջիններս կարծում են, որ սա արվում է, որպեսզի դժգոհության ալիքներ բարձրանան, այլապես ասում են, որ ոչ մի մթերող չի կարողանում բացատրել, թե ինչու են անցած տարվա համեմատ այդքան պակաս գին առաջարկում:

«Թե նախկին կառավարության ժամանակ ճանապարհներ ու գլխավոր մայրուղի էինք փակում, որպեսզի մեր խաղողը մթերեին, հիմա չենք ուզում նման քայլերի գնալ, քանի որ վստահ ենք, որ նոր կառավարությունը կպաշտպանի մեր շահերը և չենք ուզում մեր կառավարության համար նոր խնդիրներ ստեղծել»,-ասում են համայնքի բնակիչները:

Թե նախկին կառավարության ժամանակ ճանապարհներ ու գլխավոր մայրուղի էինք փակում, որպեսզի մեր խաղողը մթերեին, հիմա չենք ուզում նման քայլերի գնալ, քանի որ վստահ ենք, որ նոր կառավարությունը կպաշտպանի մեր շահերը և չենք ուզում մեր կառավարության համար նոր խնդիրներ ստեղծել