Կողմ եմ Ազգային ժողովի լուծարմանը և արտահերթ ընտրությունների անցկացմանը դեկտեմբերին. Արման Սահակյան
Քաղաքականություն
08.10.2018 | 15:22Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Սահակյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ կողմ է Ազգային ժողովի լուծարմանը և արտահերթ ընտրությունների անցկացմանը դեկտեմբերին:
«Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով երկրում տիրող ճգնաժամային իրավիճակը, հայտարարում եմ, որ կողմ եմ Ազգային ժողովի լուծարմանը և արտահերթ ընտրությունների անցկացմանը դեկտեմբերին։ Համոզված եմ, որ ինձ հետ կհամաձայնվեն Շիրակի մարզի իմ ընտրողների ճնշող մեծամասնությունը»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին իր դիմումի համաձայն պատգամավորը դուրս եկավ ՀՀԿ խմբակցությունից: