Մոսկովյան օդանավակայաններում մարդիկ 1 օրից ավելի սպասում են իրենց չվերթներին․ Մոսկվա-Բաքու չվերթը վեց անգամ հետաձգվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 

Լուրեր

17.07.2026 | 09:48
Նավթի գներն աճել են
17.07.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.07.2026 | 23:29
Հետաքննությունը պարզել է, որ Ալիևի թոռներն անօրինական կերպով օգտագործում են պաշտոնական լիմուզիններն և անվտանգության մեքենաները
16.07.2026 | 23:16
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվել է էկոպարեկային ծառայությանը
16.07.2026 | 23:00
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյուն
16.07.2026 | 22:49
Վահե Գևորգյանը` Արսեն Բեգլարյանին 11-մետրանոց հարված վստահելու ու «Ելիմայի» նկատմամբ էմոցիոնալ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 22:33
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
16.07.2026 | 22:24
էլեկտրամատակարարման անջատումներ Երևանում ու մարզերում
16.07.2026 | 22:12
Ռռուս 6 միլիարդատերերի զբոսանավերը՝ Թուրքիայի ափերի մոտ․ այնտեղ է նաև Պուտինի հետ կապվող «Վիկտորիա»-ն
16.07.2026 | 21:58
ԿԼ. «Ալաշկերտը» վերջին վայրկյաններին փրկվեց պարտությունից ու հաղթեց հետխաղային 11-մետրանոցներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 21:50
Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկը» դարձյալ հաղթեց «Մարսաշլոկին» ու դուրս եկավ որակավորման 2-րդ փուլ
16.07.2026 | 21:39
Թուրքիան հայտարարում է C-400 համակարգի ուղղությամբ աշխատանքները շարունակելու մասին՝ հնարավոր վաճառքի լուրերի ֆոնին
16.07.2026 | 21:30
VK, Max, Odnoklassniki և Дзен հավելվածները հեռացվել են Google Play-ից
16.07.2026 | 21:21
Քննարկվել են ֆրանսիական շուկա Carrefour ցանցի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները
16.07.2026 | 21:12
Նավուր-Բերդ ճանապարհի 11.3կմ հատվածի հիմնանորոգումն ընթացքի մեջ է
Բոլորը

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի օդանավակայանները վերսկսել են աշխատանքը անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով զանգվածային սահմանափակումներից հետո։ Ռոսավիացիայի համաձայն՝ այլընտրանքային օդանավակայաններ ուղարկված ինքնաթիռների 89%-ը կարողացել է վայրէջք կատարել իրենց նշանակման վայրերում։

Այնուամենայնիվ, բազմաթիվ ուղևորներ շարունակում են մնալ անորոշության մեջ օդանավակայաններում։ Չվերթները զանգվածային հետաձգվում են կամ ընդհանրապես չեղարկվում։ Որոշ ուղևորներ իրենց չվերթին սպասում են ավելի քան մեկ օր:

Mash-ը գրում է, որ որոշ մարդիկ իրենց չվերթին սպասում են ավելի քան 33 ժամ։ Վերջին տվյալներով՝ «Շերեմետևո» օդանավակայանում չեղարկվել է 10 չվերթ՝ Աստրախան, Բելգրադ, Կազան, Սամարա, Օրենբուրգ, Ուֆա, Չելյաբինսկ, Մուրմանսկ, Պերմ, Մինսկ ուղղություններով։ «Վնուկովո»-ում 12 չվերթ է հետաձգվել դեպի Չելյաբինսկ, Բուխարա, Դուբայ, Հուրգադա, Բոդրում և այլ ուղղություններով։ Թուրքիա մեկնող ևս 12 չվերթ ընդհանրապես չեղարկվել է։

«Դոմոդեդովո»-ում էլ որոշ մարդիկ չեն կարողանում թռչել 33 ժամից ավելի։ Մարդիկ քնում են օդանավակայաններում, նրանք բողոքում են տեղեկատվության, հյուրանոցների և այլնի պակասից:

Ուղևորները SHOT-ին պատմել են, որ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL) Մոսկվա-Բաքու չվերթն արդեն վեց անգամ հետաձգվել է։

«Մարդիկ գիշերն անցկացնում են հատակին պառկած կամ սրճարաններում՝ աթոռների վրա։ Ոմանք սպասում են 24 ժամ, որոշ ավիաընկերություններ չեն տրամադրում վաուչերներ, իսկ եթե տրամադրում են, ապա շատ փոքր գումարի»,- ասել է ուղևորներից մեկը։

Հավելենք, որ նախօրեին Մոսկվայի և Ռուսաստանի այլ շրջանների ուղղությամբ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի  հարձակման հետևանքով ռուսական օդանավակայանների աշխատանքում զանգվածային խափանում էր գրանցվել, որի պատճառով տուժել էր առնվազն 60,000 ուղևոր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի