Բուենոս Այրեսում տրվեց պատանեկան օլիմպիական խաղերի մեկնարկը

Լուրեր

14.10.2026 | 11:09
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
14.10.2026 | 11:02
Փախստականների աջակցությունից մինչև COP17․ ԱԳՄԱ-ում քննարկվել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
14.10.2026 | 10:56
Սևանի ափամերձ տարածքներում 613,7 մլն դրամ արժողությամբ 41 հողամաս է վերադարձվել պետությանը
14.10.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Հոկտեմբերի 6-ին Բունես Այրեսի Հուլիսի 9 անվանումով կենտրոնական փողոցում տեղի ունեցավ երրորդ պատանեկան օլիմպիական ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Ավելի քան 200 000 մարդ էր հետևում բեմահարթակ բարձրացած դրոշակակիրների խմբին /մեր թիմի դրոշակակիրն էր լողորդ Արթուր Բարսեղյանը/ և մարզիկների քայլերթին: Տոնական տրամադրությունը թևածել էր ամբողջ քաղաքում և այդ ուրախությունը վարակել էր ողջ բնակչությանը: Կազմակերպական աշխատանքներում ներգրավված են եղել ավելի քան երկու հազար աշխատողներ:

ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը ողջունեց պատանի մարզիկներին: Նա իր խոսքում ասաց, որ մասնակիցներից յուրաքանչյուրը մրցել է, մարզվել, սիրում է իր ընտրած մարզաձևը և արժանի է մասնակցելու օլիմպիական խաղերին: Մասնակիցները եկել են աշխարհի տարբեր անկյուններից, ունեն տարբեր մշակույթներ, սակայն նրանց միավորել են օլիմպիական արժեքներն ու բարեկամությունը:

Օլիմպիական ջահը վառելու պատիվը տրված էր Արգենտինայի սպորտի լեգենդներ, մականորդ Պեդրո Իբարային և առագաստանավորդուհի Սեսիլիա Կարանցային:
Պատանեկան օլիմպիական ամառային երրորդ խաղերի պաշտոնական բացումը հայտարարեց Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին:
Մրցասպարեզներում հանդես կգան 206 երկրների 4012 մարզիկ–մարզուհիներ:

Հաջորդ օրը` հոկտեմբերի 7-ին տրվեցին առաջին մեկնարկները: Հայաստանի երկու պատվիրակներ մտան ասպարեզ: Ձյուդոիստ Յուրի Իսրայելյանը և հրաձիգ Հայկ Բաբայանը չհաղթահարեցին նախնական փուլերի արգելքները և եզրափակիչ չմտան: Հոկտեմբերի 8-ին Հայաստանի մարզիկները ազատ են մրցումներից:

Խաղերը կավարտվեն հոկտեմբերի 18-ին:

ՀԱՕԿ լրատվական բաժին