Սիրիայի նախագահն առաջին եվրոպական այցի շրջանակում ժամանել է Փարիզ՝ Մակրոնի հետ հանդիպման 

Լուրեր

08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:02
Ռուսական ԱԹՍ-ն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է ուկրաինական հեռուստաալիքի շենքին
08.09.2026 | 16:50
Կինս մրցույթով է մանկապարտեզի տնօրեն դարձել․ միակ մասնակիցն է եղել․ Կատվալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:41
Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին
08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
Բոլորը

Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաան չորեքշաբթի ժամանել է Փարիզ։ Սիրիական SANA պետական գործակալության հաղորդմամբ՝ դեկտեմբերին երկարամյա ղեկավար Բաշար ալ-Ասադի տապալումից հետո սա ղեկավարի առաջին այցն է Եվրոպա։

France 24-ը նշում է, որ Շարաան Ֆրանսիայի մայրաքաղաք է ժամանել պատվիրակության հետ այսօր ավելի ուշ հանդիպելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Սիրիական պատվիրակության կազմում, բացի արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Չիբանիից, ընդգրկվել է նաև երկրի արտակարգ իրավիճակների նախարար Ռաեդ ալ-Սալեհը։

Այցը տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ Սիրիայի նոր իշխանությունները, որոնք արմատներ ունեն «Ալ-Քաիդա» ջիհադիստական ​​ցանցում, Եվրոպայի ճնշման տակ են՝ ցույց տալու, որ լուրջ են վերաբերվում մարդու իրավունքների պաշտպանությանը, քանի որ Դամասկոսը ձգտում է Ասադի դարաշրջանի պատժամիջոցների լիակատար վերացմանը։

Մարտին տեղի ունեցած կրոնական բախումները, որոնց ժամանակ զոհվել է ավելի քան 1700 մարդ, հիմնականում՝ Ասադի ալավի փոքրամասնության շրջանում, առաջացրել են միջազգային դատապարտում և կասկածներ Սիրիայի նոր ուղու վերաբերյալ։

Էմանուել Մակրոնը հույս ունի օգնել Դամասկոսի իշխանություններին «ազատ, կայուն, ինքնիշխան Սիրիայի» կառուցման ճանապարհին, որը կհարգի սիրիական հասարակության բոլոր ներկայացուցիչներին, AFP-ին ասել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի պաշտոնյան՝ անանունության պայմանով։ Պաշտոնյան ասել է նաև, որ Ֆրանսիան տեղյակ է որոշ սիրիացի առաջնորդների «անցյալի» մասին և պահանջում է, որ «ոչ մի ինքնահանգստացում չլինի Սիրիայում գործող «ահաբեկչական շարժումների» նկատմամբ։

Շարաան ղեկավարել է իսլամիստական ​​«Հայաթ Թահրիր ալ-Շամ» (HTS) խմբավորումը, որը գլխավորել է Ասադի տապալումը 14 տարվա քաղաքացիական պատերազմից հետո։ Խումբը նախկինում կապեր է ունեցել «Ալ Քաիդա»-ի հետ։ Նա դեռևս ՄԱԿ-ի ճանապարհորդության արգելքի տակ է, և Ֆրանսիան, ամենայն հավանականությամբ, ստիպված է եղել բացառություն խնդրել Միավորված Ազգերի Կազմակերպությունից, ինչպես դա եղավ Թուրքիա և Սաուդյան Արաբիա կատարած ուղևորությունների դեպքում, ասել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։

ԵՄ խոսնակ Անուար Էլ Անունին ասել է, որ բացառություններ կարող են տրամադրվել որոշակի դեպքերում, եթե ՄԱԿ-ի պաշտոնյաները որոշեն, որ «մուտքը կամ տարանցումն արդարացված է»։

Մինչ այդ, ֆրանսիական ծայրահեղ աջակողմյանները քննադատել են Մակրոնի հանդիպումը Սիրիայի նախագահի հետ։ Աջ ծայրահեղականների առաջնորդ Մարին Լը Պենը Ֆրանսիայի նախագահին մեղադրել է «Իսլամական պետություն» խմբավորման և «Ալ-Քաիդա»-ի հետ կապված «ջիհադիստի» հետ բանակցությունների համար՝ հավելելով, որ նման հանդիպումը կլինի «սադրիչ և անպատասխանատու»։

«Շոկ և հիասթափություն»,- հայտարարել է Լը Պենը։

Ֆրանսիայի րտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն, որը հունվարին Դամասկոսում հանդիպել էր Սիրիայի առաջնորդի հետ, պաշտպանել է բանակցությունների գաղափարը։

«Սիրիայի և Լիբանանի առաջնորդների հետ չհամագործակցելը կնշանակեր «կարմիր գորգ» փռել ԻԼԻՊ-ի համար»,- RTL հեռուստաընկերությանն ասել է Բարոն՝ նկատի ունենալով «Իսլամական պետություն» խմբավորման ջիհադիստներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի