Արտաշատում 4 ժամվա ընթացքում թափվել են ամսական նորմայից 1,5 անգամ ավելի տեղումներ
Ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված մայիսի 5-ին հանրապետության ողջ տարածքում դիտվել են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, առանձին հատվածներում նաև կարկուտ․ հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
«Արտաշատ համայնքում 4 ժամվա ընթացքում թափվել են ամսական նորմայից 1,5 անգամ ավելի տեղումներ (58 մմ)»,- ասված է հաղորդագրությունում։