Ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել ռուսաստանյան 13 օդանավակայաններում

Լուրեր

17.07.2026 | 09:48
Նավթի գներն աճել են
17.07.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.07.2026 | 23:29
Հետաքննությունը պարզել է, որ Ալիևի թոռներն անօրինական կերպով օգտագործում են պաշտոնական լիմուզիններն և անվտանգության մեքենաները
16.07.2026 | 23:16
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվել է էկոպարեկային ծառայությանը
16.07.2026 | 23:00
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյուն
16.07.2026 | 22:49
Վահե Գևորգյանը` Արսեն Բեգլարյանին 11-մետրանոց հարված վստահելու ու «Ելիմայի» նկատմամբ էմոցիոնալ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 22:33
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
16.07.2026 | 22:24
էլեկտրամատակարարման անջատումներ Երևանում ու մարզերում
16.07.2026 | 22:12
Ռռուս 6 միլիարդատերերի զբոսանավերը՝ Թուրքիայի ափերի մոտ․ այնտեղ է նաև Պուտինի հետ կապվող «Վիկտորիա»-ն
16.07.2026 | 21:58
ԿԼ. «Ալաշկերտը» վերջին վայրկյաններին փրկվեց պարտությունից ու հաղթեց հետխաղային 11-մետրանոցներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 21:50
Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկը» դարձյալ հաղթեց «Մարսաշլոկին» ու դուրս եկավ որակավորման 2-րդ փուլ
16.07.2026 | 21:39
Թուրքիան հայտարարում է C-400 համակարգի ուղղությամբ աշխատանքները շարունակելու մասին՝ հնարավոր վաճառքի լուրերի ֆոնին
16.07.2026 | 21:30
VK, Max, Odnoklassniki և Дзен հավելվածները հեռացվել են Google Play-ից
16.07.2026 | 21:21
Քննարկվել են ֆրանսիական շուկա Carrefour ցանցի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները
16.07.2026 | 21:12
Նավուր-Բերդ ճանապարհի 11.3կմ հատվածի հիմնանորոգումն ընթացքի մեջ է
Բոլորը

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը տելեգրամյան իր ալիքում հայտնել է, որ Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են հինգ ուկրաինական անօդաչու թռչող սարք, որոնք ուղղված էին դեպի Մոսկվայի։ Միևնույն ժամանակ, «Ռոսավիացիան» հայտարարել է Մոսկվայի հարավում գտնվող օդանավակայանների ժամանակավոր փակման մասին, հայտնել է BBC-ի ռուսական ծառայությունը։

Սոբյանինը չի հստակեցրել, թե որտեղ են խոցվել անօդաչուները։ Քաղաքապետի հայտարարությունից մի քանի րոպե անց Ռուսաստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտնել է, որ ժամանակավորապես փակվում են Մոսկվայի  «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայանները։

Սոբյանինը նշել է, որ խոցված ուկրաինական անօդաչու սարքերից մեկի բեկորներն ընկել են Մոսկվայի հարավում՝ Կաշիրսկոյե մայրուղու վրա։ Մայրուղին սկիզբ է առնում Կրեմլից մոտավորապես ութ կիլոմետր դեպի հարավ և հասնում հարավ-արևելք՝ «Դոմոդեդովո» օդանավակայանի ուղղությամբ: Նրա խոսքով՝ «լուրջ վնասներ և տուժածներ չկան»։

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի միաժամանակյա հարձակման մասին տեղեկություններ են ստացվել ՌԴ մի քանի այլ շրջաններից։ «Ռոսավիացիա»-ն հայտարարել է Կալուգայի, Վոլգոգրադի և Սարատովի օդանավակայանների փակման մասին։

РБК-ն էլ հայտնել է, որ մայիսի լույս 6-ի գիշերը ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել ռուսաստանյան 13 օդանավակայաններում: Մոսկվայի չորս օդանավակայանների, ինչպես նաև Սամարայի, Սարատովի, Վոլգոգրադի, Կալուգայի, Իվանովոյի, Յարոսլավլի, Նիժնի Նովգորոդի, Կազանի և Նիժնեկամսկի օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է։

Ավելի ուշ «Ռոսավիացիան» հայտարարել է, որ Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում չվերթները վերսկսվել են։

Ուկրաինական կողմը միջադեպը չի մեկնաբանել։ Սակայն ուկրաինացի պաշտոնյաները նախկինում բազմիցս հայտարարել են, որ նման հարձակումները նպատակ ունեն հարվածել ռազմական թիրախներին և ենթակառուցվածքներին, և դրանք հստակ պատասխան են Ռուսաստանի կողմից Ուկրաինայի բնակելի թաղամասերի և էներգետիկ ենթակառուցվածքների վրա շարունակական հարձակումներին։