Վայոց ձորի մարզպետը LEXUS է գնել և դարձել ՔՊ անդամ

Լուրեր

15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն անցած տարի թարմացրել է իր ավտոպարկը․ նա 3 մլն դրամով վաճառել է իր HYUNDAI մակնիշի ավտոմեքենան և 12 մլն դրամով գնել LEXUS ավտոմեքենա (2011 թվականի արտադրության)։ Ըստ մարզպետի գույքի և եկամուտների հայտարարագրի՝ Միքաելյանը LEXUS-ը ձեռք է բերել Արշակ Օրդուխանյանից, որը ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հրաժարականից հետո պետք է դառնար ԱԺ պատգամավոր, սակայն հրաժարվել է մանդատը վերցնել։

Վայոց ձորի մարզպետն ունի նաև VAZ մակնիշի 2015 թ․ արտադրության ավտոմեքենա։ Որպես անշարժ գույք նա հայտարարագրել է անհատական բնակելի տուն և հողամաս։

Կոլյա Միքաելյանն ունի 6 մլն դրամ բանկային ավանդ։ 2024-ի տարեվերջին նրա բանկային հաշվին եղել է 1․2 մլն դրամ, կանխիկ ունեցել է 1 մլն դրամ, նաև ունեցել է 4․5 մլն դրամ վարկ։ Միքաելյանը մոտ 15 մլն դրամ աշխատավարձ է ստացել մարզպետարանից։

Կոլյա Միքաելյանի կնոջ՝ Անթառամ Առաքելյանի հայտարարագրում ո՛չ գույքի, ո՛չ եկամուտների, ո՛չ էլ որևէ այլ բաժնում նշում չկա։
Ի դեպ, մինչև մարզպետ նշանակվելը Միքաելյանն Ազգային անվտանգության ծառայության Վայոց Ձորի մարզային վարչության պետն էր, անկուսակցական։ 2023-ի վերջին մարզպետի պաշտոնը ստանձնելուց հետո Կոլյա Միքաելյանը դարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։

Գայանե Խաչատրյան