Ավինյանը խայտառակ շինարարությամբ Տարոն Մարգարյանին էլ տասով զրո արեց, Զախարյանին էլ․ Ստեփանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
Բոլորը

«Այն, որ պլանավորվում է Կասկադի աջ կողմում բնակելի շենքեր կառուցել, հերթական խայտառակությունն է, այդտեղ կանաչ գոտի պետք է լիներ։ Կասկադ համալիրի գլխավոր ուղերձը հյուսիս-հարավ առանցքն է՝ Արարատին նայող․ այդ տեսարանի կորուստ ենք ունենալու։ Կասկադը կդառնա «հոշոտողների» հերթական թիրախը։ Երևանի քաղաքապետարանի դարդ ու ցավն այն է, որ այդ հատվածում բարձրահարկերի կառուցման թույլտվություն տա»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է ճարտարապետ Դավիթ Ստեփանյանը՝ անդրադառնալով Կասկադ համալիրի վերակառուցման ծրագրին։

Նրա խոսքով՝ 2020-ից հետո մայրաքաղաքում կառուցապատումների թույլտվությունների քանակն աննախադեպ աճել է․ «Տիգրան Ավինյանը Մարգարյանին էլ տասով զրո արեց, Զախարյանին էլ, նպատակը մեկն է՝բարձրահարկերով լցնեն Երևանը։ Սա խայտառակ, անկանոն շինարարություն է։ Ինչ վերաբերում է երկնաքերեր կառուցելու ծրագրերին, դա էլ փող խժռելու ցանկություն է, բռի, վայրի մի շինարարություն, իսկ ճարտարապետները խամաճիկներ են, սպասարկվում է միայն պատվիրատուների կոմերցիոն շահը»։

Ճարտարապետը խոսում է նաև մայրաքաղաքի այգիների, օրինակ՝ Բուսաբանական, Օղակաձև այգիների մասին․ «Բուսաբանական այգում ավտոկայանատեղիներ են սարքել, ասֆալտ են փռել, հին ծառերը հատեցին․․․Մենք ծառ չենք սիրում, փող ենք շատ սիրում, ճարտարապետությունն էլ «կաֆելմետլախային» ճաշակով ենք դիտարկում։ Իսկ Օղակաձև զբոսայգին աղբանոցի է վերածվել շինարարության պատճառով։ Ոնց պատահի՝ անկանոն կառույցներ են լցրել, այգին վերածվել է լաբիրինթոսի։ Այս քաղաքը ոչ թե ժողովրդի, այլ օլիգարխների համար է, ամեն որոշում կայացվում է՝պաշտոնյաների կամ պատվիրատուների շահերից ելնելով»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան