«Տեղավորվեցի՞ք»․ ինչպես Վարդան Ղուկասյանը դիմավորեց ՔՊ-ականներին

Լուրեր

08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ընտրություններից հետո առաջին անգամ մասնակցում է ավագանու նիստին։ Նշենք, որ մինչ այս երկու նիստ է հրավիրվել։ Մեկով Վարդան Ղուկասյանն ընտրվեց քաղաքապետ, իսկ մյուսում անցկացվեց երդման արարողությունը։

ՔՊ-ականները նիստերի դահլիճ ներկայացան ուշացումով, երբ արդեն նիստը մեկնարկել էր և Վարդան Ղուկասյանը ներկայացնում էր խմբակցության ղեկավար կազմին։

«Տեղավորվեցի՞ք»,- հարցրեց Վարդան Ղուկասյանը, որին, գոնե համայնքապետարանի էջում հեռարձակվող ուղիղ եթերից դատելով, պատասխան չեղավ։

Հիշեցնենք՝ ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Սարիկ Մինասյանը ստացել է 17 հազար 183 քվե, ձայների 36.24 տոկոսը, Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանը՝ 9 հազար 727 քվե, ձայների 20.51 տոկոսը, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի թեկնածու Կարեն Սիմոնյան՝ 2 հազար 902 քվե, ձայների 6.12 տոկոսը, «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանը՝ 7 հազար 380 քվե, ձայների 15.56 տոկոսը, «Իմ հզոր համայնք» կուսակցության թեկնածու Ռուբեն Մխիթարյանը՝ 3 հազար 734 քվե, ձայների 7.87 տոկոսը, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 1 694 քվե, ձայների 6,12 տոկոսը, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը՝ 651 քվե, ձայների 1,37 տոկոսը, «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինքը՝ 2 հազար 111 քվե, ձայների 4,45 տոկոսը, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը՝ 1 406 քվե, ձայների 2,96 տոկոսը։

Անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիրները միավորվեցին և Վարդան Ղուկասյանին ընտրեցին Գյումրիի համայնքապետ։