Երևանում սպանվել է ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն (թարմացվում է)

Լուրեր

29.06.2026 | 16:59
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վահրամ Փափազյան փողոցում
29.06.2026 | 16:47
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի Դոհայում
29.06.2026 | 16:39
ՍԱՏՄ-ն կասեցրել է «Թամարա»-ի երեք կաթնամթերքի արտադրությունը
29.06.2026 | 16:28
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ այս շաբաթ կայանալիք տեխնիկական բանակցությունների մասին լուրերը
29.06.2026 | 16:23
Նախնական ԲՀԿ-ն չէր անցնում, իսկ երբ անվավեր ճանաչեցինք երկու ընտրատեղամասի արդյունքը, տվյալ չկար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 16:14
Մասիսում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
29.06.2026 | 15:56
Դնեպրին ռուսական հարվածի հետևանքով 5 մարդ զոհվել է, 21-ը՝ վիրավորվել
29.06.2026 | 15:51
ՔՊ-ն ՌԴ-ի մասով հակափաստարկ չի ներկայացրել. Արամ Վարդևանյանը` Սեդա Սաֆարյանի հարցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 15:40
Սեդա Սաֆարյանի հարցադրումը պնդո՞ւմ էր. հարց Սուրեն Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 15:29
Իրանի նախագահը հայտարարել է իրանական 6 միլիարդ դոլարի ակտիվներն ապասառեցնելու պայմանավորվածության մասին
29.06.2026 | 15:20
«Թրամփի ուղին» միայն կշահեր Ռուսաստանի մասնակցությունից․ ՌԴ ԱԳ փոխնախարար
29.06.2026 | 15:18
Սեդա Սաֆարյանն աչքերիս էր նայում ու հարցի անվան տակ պնդում անում. Արամ Օրբելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 15:14
Եվրոպայում շոգից 1300 մարդ է մահացել // ԲՀԿ ներկայացուցիչը ՔՊ-ի օգտին խախտումների մասին է հայտարարել․ ԼՈՒՐԵՐ
29.06.2026 | 15:06
Հայկ Կոնջորյանը ԱԺ նախագահի թեկնածու չընտրվելուց հետո առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածու․ ՔՊ-ում այսօր որոշում են կայացնելու
29.06.2026 | 15:03
Սեդա Սաֆարյանն առաջ բերեց ՔՊ-ի թեզերը. Տաթևիկ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

02:15

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանի փոխանցմամբ՝ հայտնի է վիրավորի ինքնությունը՝ Ս. Ավագյան։ Սակայն քրգործով պարզված հանգամանքների մասին այլ մանրամասներ այս պահին չեն հրապարակվի՝ քննության շահերից ելնելով։ Ավելի ուշ ՔԿ-ն լրացուցիչ տեղեկություն կտրամադրի:


 

02:03

«Նորք-Մարաշ» ԲԿ-ից ասացին, որ վիրավորում ստացածը տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ու այս պահին վիրահատվում է:


 

01:12 

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրին, որ վիճաբանության ժամանակ հրազենային վնասվածք է ստացել նաև մեկ այլ քաղաքացի, որը տեղափոխվել է բժշկական կենտրոն։


Դեպքի վայրում այս պահին աշխատում է քննչական-օպերատիվ խումբը և ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ և 235-րդ հոդվածների հատկանիշներով։


 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ հրազենային վնասվածքներով, մահացած վիճակում «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: Մահացածը ԱԺ նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, Յուվեցի Կարո մականվամբ Կարո Կարապետյանն է:

Կ. Կարապետյանը հիվանդանոց է տեղափոխվել Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցում գտնվող «Այգի» հացատնից:

Հիշեցնենք, որ այս տարվա՝ 2018-ի հունվարի 27-ին «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել էր Յուվեցի Կարոյի փեսայի՝ Գոռ Առաքելյանի դին, նրա մարմնի վրա բռնության հետքեր չէին եղել։

Նշենք, որ Գոռ Առաքելյանը հանրությանը հայտնի էր Վերնիսաժում տեղի ունեցած կրակոցների գործից։

2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել «Վերնիսաժի» տարածքում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի և Ներսես Մելքոնյանի հետ, փորձել էր ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաև անկանոն կրակ էր բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։

Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք էր առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաև երկու և ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։

Գոռ Առաքելյանը մեղավոր էր ճանաչվել և դատապարտել 6,5 տարվա ազատազրկման: Նա ազատ էր արձակվել Սերժ Սարգսյանի ներմամբ: