Սասուն Միքայելյանի հետ պայմանավորվածություն ունենք, որ ԵԿՄ-ն այս իրավիճակից դուրս գա միասնական և ուժեղացած. Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այն, ինչի մասին խոսում էր Գագիկ Ծառուկյանը երեկ տված հարցազրույցում, բացարձակ անկեղծ էր: Factor.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:

Հիշեցնենք՝  «Ծառուկյան» խմբակցության ղեկավարը վստահեցրեց՝ իրենք դեմ չեն, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան դեկտեմբերին. «Եթե ժողովուրդն ուզում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան դեկտեմբերին, մենք էլ ենք ուզում»:

«Ինքն այսօր ԱԺ-ում ներկայացված երկրորդ քաղաքական ուժի առաջնորդն է և կարծում եմ, որ իր թիմում շատ կան մարդիկ, որոնք ունակ են իր տեսակետները մեկնաբանելու: Չէի ուզի մեկնաբանել իր ցանկացած ասած միտք, որովհետև դա իրենց խնդիրն է»,- նշեց Արամ Սարգսյանը:

Ըստ «Ելք» խմբակցության պատգամավորի՝ Ազգային ժողովում մշտական աշխատանքը թույլ է տալիս ավելի իրազեկ լինել տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:

«Գագիկ Ծառուկյանը չի մասնակցում ԱԺ նիստերին, հազվադեպ է գալիս և շատ խնդիրների վերաբերյալ խորհրդարանից դուրս կարծիք ունի, որը որոշ դեպքերում դրական է, որոշ դեպքերում՝ բացասական»,- շարունակեց մեր զրուցակիցը:

Հարցազրույցի ընթացքում Արամ Սարգսյանն անդրադարձավ նաև արտահերթ ընտրություններում իրենց հավակնություններին, ինչպես նաև ԵԿՄ ղեկավարի պաշտոնը ստանձնելու հեռանկարին:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան