ԲՀԿ-ն դեռ գործում է հին իրողությունների շրջանակում, երբ չէր հայտարարում ընդդիմություն է, թե իշխանություն․ քաղաքագետները՝ Գագիկ Ծառուկյանի վերջին հարցազրույցի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.06.2026 | 11:33
Հնդկաստանում ՀՀ դեսպանը մասնակցել է Sri Lanka EXPO-2027 ցուցահանդեսի միջոցառումների վերաբերյալ քննարկումներին
13.06.2026 | 11:25
Կանադան բռնաբարության մեջ մեղադրվող ֆուտբոլիստին մուտքի վիզա չի տրամադրել ԱԱ-2026-ին մասնակցելու համար
13.06.2026 | 10:49
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 13-ի դրությամբ
13.06.2026 | 10:29
Երկու զինվորական դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել՝ գործերի հսկողության թերացումների համար
13.06.2026 | 10:20
Անգլիայի հավաքականին թալանել են ԱԱ-2026-ից առաջ
13.06.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.06.2026 | 09:41
RAF․ Արման Ծառուկյանը և Թոնի Ֆերգյուսոնն անցկացրել են հայացքների մենամարտ, Արսեն Հարությունյանը ևս հանդիպել է իր մրցակցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.06.2026 | 09:30
ԱԱ-2026․ ԱՄՆ-ի հավաքականը հաղթեց խոշոր հաշվով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.06.2026 | 00:58
ԱԱ-2026․ Կանադան խուսափեց պարտությունից Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 23:23
Մարկո Ռուբիոն Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորել է ռուս ժողովրդին և վերահաստատել Ուկրաինայում խաղաղության հասնելու հանձնառությունը
12.06.2026 | 23:06
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
12.06.2026 | 22:47
Ալեն Ղևոնդյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը
12.06.2026 | 22:29
ԲՀԿ-ի ձայներն ավելացել են 147-ով, ՔՊ-ինը` 1148-ով. վերահաշվարկի արդյունքները հայտնի են
12.06.2026 | 22:23
Հայաստանը պատրաստվում է 2029 թվականի ՖԻՖԱ Մ-20 աշխարհի երիտասարդական առաջնությանը․ քննարկվել են ենթակառուցվածքային ծրագրերը
12.06.2026 | 22:09
Մեր աշխատանքը չի ավարտվում միայն ընտրության օրով, շարունակում ենք աշխատանքը, կլինեն նոր բացահայտումներ․ ՆԳ նախարար
Բոլորը

«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ տված հարցազրույցում հերքել է ՀՀԿ-ի կամ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցելու մասին լուրերը:

Քաղաքագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ այս հարցազրույցը ոչ այլ ինչ էր, քան կուսակցության իմիջը փրկելու փորձ։ Բադալյանի կարծիքով, ԲՀԿ-ն ուներ ռեալ շանս մեծ թվով ձայներով խորհրդարան անցնելու համար, սակայն հայտնի օրինագծին կողմ քվեարկելուց հետո մեծ հարված հասցրեց կուսակցության վարկանիշին:

Գագիկ Ծառուկյանը հարցազրույցում նշում է, որ ինքը ևս հեղափոխության օրերին ներդրումն է ունեցել, սա, սակայն, քաղաքագետների համար անհասկանալի հայտարարություն է։ Ստեփան Սաֆարյանը նշում է, հեղափոխությունը բիզնես չէ, որ ամեն մեկը դրա ավարտից հետո իր բաժինը պահանջի ու նաև հիշեցնում, որ ԲՀԿ-ն հեղափոխությանը միացավ Սերժ Սարգսյանի հրաժարականից կես ժամ առաջ:

Քաղաքագետ Արմեն Բադալյանն էլ Ծառուկյանին հիշեցրեց ավագանու ընտրությունները, ասաց՝ այդ օրը ժողովուրդն իր քվեով ցույց տվեց ում է համարում հեղափոխությանը մասնակցած ուժ: Մինչև Ծառուկյանի հարցազրույցը ԲՀԿ-ականները չէին շտապում հայտարարել կողմ են դեկտեմբեր ամսին արտահերթ ընտրություններ անցկացնելուն, թե՝ ոչ։ ԲՀԿ-ի առաջնորդն իր հարցազրույցում ասաց՝ եթե ժողովուրդը կողմ է, մենք էլ ենք կողմ։

Ստյոպա Սաֆարանի համար այս հայտարարությունն էլ ընկալելի չէ։ «ԲՀԿ-ն դեռ գործում է հին իրողությունների շրջանակում, երբ չէր հայտարարում ընդդիմություն է, թե իշխանություն, ինքն իրեն բնորոշում է այլընտրանք, բայց թե ինչին՝ պարզ չէ»,- ասում է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, հավելելով, որ նման քաղաքագիտական կեցվածք գոյություն չունի: Քաղաքագետ Արմեն Բադալյանը նաև ասաց, որ ընտրությունները դեկտեմբերին կկայանան, դա այլևս քննարկման հարց չէ, այլ հարց է՝ այդ ընտրություններին քաղաքական ուժերը լավով են գնալու, թե «չորով»՝ ժողովրդին կրկին ոտքի հանելով։

Լիլիթ Շաբոյան