ԱՄՆ դեսպանատունը նշում է Հայաստանի փայլուն մասնակցությունը Վաշինգտոնում կայացած 2018թ. Սմիթսոնյան ֆոլքլայֆ փառատոնին

Լուրեր

14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
Բոլորը

Ամռանը մայրաքաղաք Վաշինգթոնում Սմիթսոնյան ֆոլքլայֆ փառատոնի ավելի քան 740.000 ամերիկացի և օտարերկրացի այցելուներ առիթ ունեցան ծանոթանալ հայկական խոհանոցի, արհեստագործության, երաժշտության, պարի ու ժողովրդական կենցաղի ավանդույթներին:  Հայաստանը կովկասյան տարածաշրջանի առաջին երկիրն էր, որ ներկայացվեց Միացյալ Նահանգների մայրաքաղաքի հենց սրտում անցկացվող այս հեղինակավոր փառատոնում: Տասն օր շարունակ ընթացող փառատոնի օրերին Հայաստանի Հանրապետության  և հայկական սփյուռքի 216 մասնակիցներ տասնյակ ինտերակտիվ բեմադրությունների ու ցուցադրումների միջոցով այցելուներին սովորեցնում էին պարել, գորգեր հյուսել, ուտեստներ պատրաստել, փորագրել ու կենացներ ասել ճիշտ այնպես, ինչպես հայերը կանեին:

Հոկտեմբերի 5-ին, ի նշանավորումն «Հայաստան. տուն արարելը» ծրագրի փայլուն հաջողության, ԱՄՆ դեսպանատանը կազմակերպված ընդունելությամբ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեբորա Գրիսերը իրենց բարձր գնահատանքը հայտնեցին հայկական հարուստ մշակույթը հարյուր-հազարավոր ամերիկացիներին ներկայացնելու համար ջանք ու եռանդ չխնայած արհեստագործներին ու արվեստագետներին, կուրատորական թիմերին, և Հայաստանի մասնակցության բոլոր հովանավորներին: Ներկա էին նաև Սմիթսոնյան ինստիտուտի և ՀՀ կառավարության ներկայացուցիչներ:

Իր բացման խոսքում դեսպան Միլսը նշեց, որ հայկական մշակույթը Վաշինգթոնում ամերիկյան ժողովրդին ներկայացնելու համար Սմիթսոնյան ինստիտուտից, ՀՀ կառավարությունից և ԱՄՆ կառավարությունից պահանջվել են բազմաթիվ ջանքերով լեցուն երեք երկար ու ձիգ տարիներ: «Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր արհեստագործներին, պարողներին, երաժիշտներին, խոհարարներին, գինեգործներին, մշակույթը ներկայացնողներին  և ծրագրի կուրատորական թիմերին իրենց անխոնջ ջանքերի համար, որոնցով նրանք այցելուների համար հայկական մշակույթի ու խոհանոցի յուրօրինակ էքսկուրս էին կազմակերպում՝ ներկայացնելով հայկական հյուրասիրությունը և հայկական օջախի ջերմությունը»:

Դեսպանը նաև շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը և բոլոր հովանավորներին իրենց անգնահատելի աջակցության և համագործակցության համար, որի շնորհիվ հայկական հարուստ մշակույթը հավուր պատշաճի ներկայացվել էր ԱՄՆ-ում: «Սա գործընկերության վառ օրինակ է, որը բնավ չի սահմանափակվի այս փառատոնով և առաջիկա տարիներին իր ազդեցությունը կունենա երկրի տնտեսական զարգացման և Հայաստանի քաղաքացիների բարօրության վրա», – ասաց դեսպանը:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեբորա Գրիսերն ընդգծեց ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող և Սմիթսոնյան ինստիտուտի կողմից իրականացվող  «Իմ Հայաստան» մշակութային զբոսաշրջության հնգամյա ծրագրի շարունակական աշխատանքների մասին, որոնք միտված են Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը, որն էլ հանդես է գալիս որպես մարզերի տնտեսական աճի և աշխատատեղերի ստեղծման շարժիչ ուժ:

Մեկնարկելով 3 մարզերում և այժմ արդեն ծավալվելով 5 մարզերում՝ «Իմ Հայաստան» ծրագիրն աշխատում է բազում տեղական գործընկերների հետ՝ առաջարկելու Հայաստանը որպես եզակի զբոսաշրջային նպատակակետ: 2018թ. Ֆոլքլայֆ փառատոնին զուգահեռ «Իմ Հայաստան» ծրագիրը նաև երեք գործարար հանդիպում կազմակերպեց Բոստոնում, Նյու Յորքում և մայրաքաղաք Վաշինգթոնում՝ ներկայացնելու Հայաստանի մշակութային ժառանգության զբոսաշրջային գրավչությունը և օգնելու գործարար կապերի հաստատմանը, որի շնորհիվ կավելանա ԱՄՆ-ից Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը: Որպես այս հանդիպումների անմիջական արդյունք՝ ԱՄՆ մի շարք տուրօպերատորներ 2019թ. գարնանը կգան Հայաստան՝ տեղում դիտարկելու համագործակցության հեռանկարները: «Իմ Հայաստանը» նաև գովազդում է Հայաստանը, մարդկանց, տեսարժան վայրերը, ավանդույթները` ներկայացնելով ուշագրավ պատմություններ ծրագրի կայքում և Սմիթսոնյանի առցանց ամսագրում:

«Իմ Հայաստանը» աջակցում է արհեստագործ վարպետներին, որպեսզի նրանք մշակեն հետաքրքրաշարժ զբաղմունքներ և փորձառության հնարավորություններ զբոսաշրջիկների համար: Ծրագրի աջակցությունը ներառում է ամբողջական արժեշղթան՝ սկսած արհեստագործական ավանդույթների վերականգնումից  մինչև ժամանակից ապրանքների մշակում և կապ արհեստագործ վարպետների և զբոսաշրջային շուկաների միջև:

«Ֆոլքլայք փառատոնում հայ հմուտ արհեստագործները կարողացան ցուցադրել ու վաճառել իրենց ապրանքները, իսկ մեկ այլ եզակի փառատոն էլ նախատեսվում է օրերս Երևանում, որտեղ տեղաբնակներն ու հյուրերը կկարողանան տեսնել այն նոր ապրանքները, որ մշակել են մեր գործընկեր արհեստագործները Տավուշի և Շիրակի մարզերից», – ասաց տ-ն Գրիսերը: «Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնը, որ տեղի կունենա հոկտեմբերի 14-ին Երևանի Գաֆեսչյան քանդակների պուրակում, կներկայացնի ծրագրի համագործակցությունը «Տերյան» մշակութային կենտրոնի հետ: Այստեղ կներկայացվեն փորագիր, ասեղնագործ, գործված, խեցեգործական, գորգագործական և այլ ձեռագործ աշխատանքներ:

Ընդունելության ժամանակ դեսպան Միլսը շնորհակալագրեր հանձնեց ՀՀ կառավարությանը, Սմիթսոնյան ինստիտուտի և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կուրատորական թիմերին և «Իմ Հայաստան» ծրագրին՝ «Հայաստան. տուն արարելը» ծրագրի հաջողության ապահովման հարցում իրենց ունեցած կարևոր ներդրման համար: Միջոցառումը եզրափակվեց փառատոնի մասնակից «Միքայել Ոսկանյան և ընկերներ», «Մենք» և «Հրայրք» խմբերի աշխույժ կատարումներով, ինչը ներկաների համար վերստեղծեց 2018թ. Ֆոլքլայֆ փառատոնի շունչն ու ոգին:

«Հայաստան. տուն արարելը» ծրագրի գործընկերներն էին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, «Իմ Հայաստան» ծրագիրը, ԱՄՆ ՄԶԳ-ը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը և ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունը: