Նախարար Հակոբ Արշակյանը կարևորել է ԵՏՄ ծրագրերում Հայաստանի ինտեգրման անհրաժեշտությունը

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հեռահաղորդակցական տեխնոլոգիաների կոլեգիայի անդամ, նախարար Կարինե Մինասյանի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով ներկաներին՝ Հակոբ Արշակյանն ընդգծել է Եվրասիական Տնտեսական Միության (ԵԱշՏՄ) շրջանակներում իրականացվող տարածաշրջանային ծրագրերում Հայաստանի ինտեգրման անհրաժեշտությունը՝ առանձնակի կարևորելով ԵՏՄ ֆորումի անցկացումը Հայաստանում։
Անդրադառնալով ԵՏՄ շրջանակներում իրականացվող գործընթացներում մեր երկրի մասնակցությանը՝ Կարինե Մինասյանը դրանցում առանձնացրել է երեք հիմնական նպատակ՝ նախ Հայաստանը ներկայացված լինի ԵՏՄ ծրագրերում, ապա ներգրավված լինի նախագծերում և, վերջապես, սեփական ծրագրերը ներկայացնի։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են այս երեք հայեցակարգերի հետ կապված մի շարք մանրամասներ, քննարկվել և ճշգրտվել են ԵՏՄ ծրագրերում մեր կազմակերպությունների մասնակցության հետ կապված հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵՏՄ ծրագրերն ավելի խորությամբ ուսումնասիրելուց հետո առաջիկայում քննարկել դրանցում հայկական կազմակերպությունների ներգրավման հնարավոր տարբերակները։