Մարգարիտ Եսայանը որոշ կուսակցությունների և լրատվամիջոցների խնդրում է չափը չանցնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
05.10.2018 | 13:19Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանն այսօր խորհրդարանի ամբիոնից որոշ կուսակցությունների հորդորեց կեղծ տեղեկություն չտարածել ՀՀԿ-ի անունից։
«Որոշ կուսակցությունների և լրատվամիջոցների պետք է խնդրեմ չափը չանցնել։ Կեղծիքը, ապատեղեկատվությունը նույնպես պետք է չափ ու սահման ունենան ՀՀԿ-ն կանգնած է համաժողովի կազմակերպման ակունքներում»,- ասաց պատգամավորը։
Վերջնիս ներկաներին հիշեցրեց, որ նախկին իշխանությունները հսկայական ջանքեր են ծախսել, որ այս կարևոր գագաթաժողովը Հայաստանում կայանա։
«Նոր կառավարությանը պատրաստի մատուցվել է գագաթնաժողովը։ Խնդրում ենք շարունակեք այնպիսի որակով, ինչպես մենք ձեզ հանձնել ենք»,- ասաց Եսայանը։
Մանրամասները՝ տեսանյութում։