Արդյոք Կառավարությունից պատգամավորները Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին մասնակցելու հրավերներ կստանա՞ն․ Արմեն Աշոտյանի հարցը՝ փոխնախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
05.10.2018 | 12:27Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն այսօր խորհրդարանում ԱԳ փոխնախարար Ռուբեն Ռուբինյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ ձևաչափով է նախատեսված Ազգային ժողովի ներգրավվածությունը Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, ու եթե պատգամավորները հրավիրված չեն լինելու, ապա հորդորեց այդ մասին վաղօրոք տեղյակ պահել։
Պատգամավորին ի պատասխան՝ փոխնախարարը նշեց, թեև դեռ պատգամավորները հրավերներ չեն ստացել, սակայն դրանք կլինեն և ինքը վստահեցնում է, որ Ազգային ժողովը անմասն չի մնա Ֆրանկոֆոնիայից։
Արձագանքելիս Արմեն Աշոտյանը նկատեց․ «Կարծում եմ, որ այդ հսկայական հյուրերի ցանկում ՀՀ-ն ներկայացնող մարդկային ներուժն այդքան մեծ չէ, որ անտեսվի ԱԺ ներուժը»։
Մանրամասները՝ տեսանյութում։