Մնացական Աբրահամյանը անհաջող մասնակցեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը
Մոլդովայում ընթացող Եվրոպայի առաջնության 89 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Մնացական Աբրահամյանը պոկում ու հրում վարժություններում հաջող մոտեցումներ չունեցավ: Այս մասին տեղեկացնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։
Եվրոպայի այս առաջնությունը Մնացական Աբրահամյանի համար մեծահասակների առաջին մրցաշարն էր: