ՀՅԴ-ն գրավոր հանձնառություն չի ստանձնի, եթե պնդում են՝ ընտրություններն անցկացնել դեկտեմբերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարաձումյանի համոզմամբ՝ ամենակարևոր պայմանավորվածությունը, որը ձեռք էր բերվել նոր իշխանությունների հետ, եղել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցը, որն ամրագրված է Կառավարության ծրագրում։ «Ըստ էության, ազգային համաձայնության Կառավարության մաս կազմող ուժերի միջև միակ փաստաթուղթը, որի շուրջ քաղաքական ուժերը ընդհանուր հայտարարի են եկել, Կառավարության ծրագիրն է, որում էլ նշված է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան մեկ տարվա ժամանակահատվածում։ Բացի ժամկետից, նշված է նաև, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ անհրաժեշտ է արմատապես բարելավել Ընտրական օրենսգիրքը, ընտրական ընթացակարգերը, ինչը արված չէ։ Ուստի, եթե, ըստ վարչապետի, կար անհրաժեշտություն մինչև դեկտեմբեր արտահերթ ընտրություն անցկացնելու, ապա տրամաբանական կլիներ, որ այդ գործընթացներն արագընթաց տեմպերով գնային առաջ»,- ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը՝ վերը նշվածը որակելով պայմանավորվածությունների խախտում։

Ըստ Համբարձումյանի՝ Կառավարության ծրագրում ամրագրված է նաև, որ ոստիկանությունը դուրս պետք է բերվի վարչապետի ուղղակի ենթակայութունից, ինչը ևս չի արվել։ Խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետների մասին՝ Արսեն Համբարձումյանը նշեց, որ խորհրդարանական ընտրությունները չպետք է կազմակերպվեն այնպիսի ժամկետներում և այնպիսի պայմաններում, որ ձեռնտու լինեն միայն մեկ քաղաքական ուժի։

«Դա, անխուսափելիորեն, կհանգեցնի նորօրյա քաղաքական մենաշնորհի»,- ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ չի կարելի էյֆորիկ տրամադրություններն օգտագորելով քաղաքական գործընթացներն առաջ տանել։ Հարցին՝ արդոք Հայ Յեղափոխական Դաշնակցությունը պատրաստ է գրավոր համաձայնություն տալ, որ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո չի առաջադրի վարչապետի այլ թեկնածու, Արսեն Համբարձումյանը պատասխանեց․ «Եթե ընդհանուր հայտարար կձևավորվի, ապա տրամաբանական է, որ քաղաքական ուժերը շատ հանգիստ իրենց համաձայնությունը կվավերացնեն թղթի վրա՝ համապատասխան ստորագրություններով, բայց եթե քաղաքական ուժերից մեկը պնդում է, որ անկախ ամեն ինչից միևնույն է, ընտրությունները պետք է լինեն դեկտեմբերին, այդ պարագայում փակվում է երկխոսության դուռը և, հետևաբար, որևէ գրավոր հանձնառություն ստանձնելու պարտավորություն մենք չենք ունենում․ եթե չկա համաձայնություն, եթե չկա պայմանավորվածություն, ինչի՞ շուրջ պետք է համաձայնվենք»,- ասաց նա։

Դիտարկմանն էլ՝ արդյոք ՀՅԴ-ն կողմ քվեարկելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի վիճահարույց նախագծին չնվազեցրեց իր վարկանիշը՝ վտանգելով անգամ հաջորդ խորհրդարանական ընտրությունների անցողիկ շեմը հաղթահարելու շանսը, Արսեն Համբարձումյանը արձագանքեց․ «Եթե մենք անընդհատ միայն մեր վարկանիշի մասին մտածենք․․․չեմ կարծում, որ լուրջ քաղաքական ուժի համար վայել ընթացք կլինի դա․ վարկանիշը նաև հարաբերական հասկացություն է, քաղաքական ուժերն անպայման չէ, որ առաջնորդվեն վարկանիշի անկում արձանագրելու մտավախությամբ, եթե համոզված են, որ այդ գործողությունը անհրաժեշտ է կատարել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան