Վերջին քվեարկությունը հավասարության նշան դրեց ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև․ Հայկ Կոնջորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
Բոլորը

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին կողմ քվեարկելու հանգամանքը հավասարության նշան դրեց Հանրապետականի, «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ կուսակցությունների միջև: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով երկու օր առաջ խորհրդարանական այդ երեք ուժերի պատգամավորների կողմից ընդունված աղմկահարույց նախագծին:

«Նրանք երեքով գործում են նույն սցենարով, նրանք երեքով չեն ցանկանում, որպեսզի ժողովրդի կամքն իրապես արտացոլվի քաղաքական համակարգի ամբողջական տրամաբանության մեջ: Կարծում եմ՝ այդ հավասարությունը, որն այս երեք ուժերի միջև ևս մեկ անգամ դրվեց, դրա գնահատականը կտա հանրությունը»,- շեշտեց պատգամավորը:

Factor.am-ի հստակեցնող հարցին՝ կիսո՞ւմ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն գնահատականը, որ նախագծին կողմ քվեարկած ուժերը հակահեղափոխականներ են, մեր զրուցակիցն ասաց, որ այո: «Ես միանշանակ համաձայն եմ այդ գնահատականի հետ: Վարչապետը նաև նշեց, որ կան քաղաքական ուժեր, որոնք ինքնասպանությամբ են զբաղվում և ցավոք սրտի, այդ ինքնասպանությունները շարունակվում են: Ես վարչապետի այդ գնահատականի հետ ևս համաձայն եմ: Եթե չեմ սխալվում՝ Չերչիլը մի անգամ ասել է, որ քաղաքականությունը պատերազմից ավելի վատ է, որովհետև պատերազմում կարող ես մեռնել մեկ անգամ, իսկ քաղաքականության մեջ՝ մի քանի անգամ»,- շարունակեց պատգամավորը՝ նկատելով, որ հայաստանյան քաղաքականության աբսուրդն այն է, որ ոմանք կարող են մի քանի անգամ ինքնասպան լինել:

Ըստ Կոնջորյանի՝ հենց այդ մի քանի անգամ ինքնասպան լինելն ի վերջո կբերին նրան, որ ամբողջությամբ կզրոյանա այդ քաղաքական ուժերի կապիտալը: Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ արտահերթ ընտրությունների անցկացման գործընթացում չեն բացառվում շուրջօրյա հանրահավաքները, պատգամավորը վստահեցրեց՝ իրենք ցանկացած դեպքում կլինեն Նիկոլ Փաշինյանի կողքին:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան