ԱՄՆ-ից Կոստա Ռիկա է արտաքսվել 17 ՀՀ  քաղաքացի, որոնցից 2-ը վերադարձել է․ ԱԳՆ 

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«ԱՄՆ-ից Կոստա Ռիկա արտաքսված երրորդ երկրների քաղաքացիների թվում, ըստ ԱԳՆ ստացված տվյալների, եղել է 17 ՀՀ քաղաքացի, որոնցից 2-ը վերադարձել են Հայաստան»,- Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Արտաքին գործերի նախարարությունից։

Գերատեսչության փոխանցմամբ՝ գործընթացն իրականացվել է ԱՄՆ-ում, Կոստա Ռիկայում և ՀՀ-ում Միգրացիայի միջազգային կազմակերպության գրասենյակների սերտ համագործակցությամբ և համակարգմամբ։

«Կոստա Ռիկայի պատկան մարմիններից ստացված տեղեկատվության  համաձայն՝ բոլոր ներգաղթյալներին տրամադրվում է համապարփակ աջակցություն։ Ներգաղթյալները գտնվում են անվտանգության և իրավական պաշտպանության ներքո՝ միջազգային իրավունքին, մարդու իրավունքների նորմերին  և Կոստա Ռիկայի օրենսդրությանը համապատասխան»,- ասված է ԱԳՆ-ի պատասխանում։

Արտգործնախարարությունից միաժամանակ հայտնել են, որ ելնելով միջազգային իրավունքի նորմերից և անձնական տվյալների պաշտպանության օրենսդրությունից՝ ներգաղթյալի վերաբերյալ որևէ տեղեկատվություն տվյալ անձի քաղաքացիության  երկրին կարող է փոխանցվել միայն վերջինիս ցանկությամբ, ինչը վերոնշյալ դեպքերում  բացակայել է։

Ավելի վաղ Factor.am-ը գրել էր, որ  իպանալեզու լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Կոստա Ռիկան ընդունել է ԱՄՆ-ից արտաքսված միգրանտների երկու ինքնաթիռ, ընդհանուր առմամբ, 200 անձի Նեպալից, Չինաստանից, Ռուսաստանից, Հնդկաստանից, ինչպես նաև Հայաստանից։ Արտաքսումը տեղի էր ունեցել այս տարվա փետրվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ներգաղթային կանոնների խստացումից հետո։

 

 

Մանյա Պողոսյան