Մոսկվան ողջունում է ԼՂ հակամարտության կարգավորման դրական միտումները. Մարիա Զախարովա
Քաղաքականություն
04.10.2018 | 18:30Ռուսաստանը ողջունում է դրական միտումները, որոնք նկատվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Այդ մասին հլրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է tass.ru-ն :
«Մենք ողջունում ենք բոլոր այն դրական միտումները, որոնք նշմարվում են ԼՂ հակամարտության կարգավորման գործում»,-ասել է դիվանագետը:-«Այժմ կարևոր է դրանք զարգացնել և չվնասել անզգույշ հռետորաբանությամբ, որը, ցավոք, նույնպես տեղ է գտել վերջին ժամանակներս»: