Արթուր Վանեցյանի դեմ Սեդրակ Քոչարյանի հայցադիմումը վարույթ չի ընդունվել

Լուրեր

18.09.2026 | 18:40
Պուտինը հեռավար է քվեարկել Պետդումայի ընտրություններում
18.09.2026 | 18:28
Մամիկոն Ասլանյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելքը վերացվեց
18.09.2026 | 18:27
Այս շարժումը սկսվել է, երբ խախտվել է մեր խղճի ազատության օրենքը. կարգալույծ հռչակված Արման Սարոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 18:23
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները դարձյալ հաղթեցին
18.09.2026 | 18:22
Փաշինյան․ Ալիևը հավասարապես արժանի է Հեսսեյան խաղաղության մրցանակին
18.09.2026 | 18:19
«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները եվրոպացի դեսպանների հետ քննարկել են ներքաղաքական զարգացումները
18.09.2026 | 18:14
41-ամյա Ռոնալդուն հրավիրվել Պորտուգալիայի հավաքական
18.09.2026 | 18:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ ստացավ // Պաշտպանները՝ կաթողիկոսի դեմ գործը կարճելու մասին․ ԼՈՒՐԵՐ
18.09.2026 | 18:02
Բաքվում մահացած է հայտնաբերվել ԱՄՆ բանակի ադրբեջանցի զինծառայող
18.09.2026 | 17:38
Արմեն Սարգսյանը մասնակցել է Չարլզ 3-րդի կազմակերպած ԱԲ-ի վերաբերյալ հանդիպմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 17:29
Ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի Սևանի առանձնատան պարիսպը
18.09.2026 | 17:16
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնում» առաջին գոլի ու հարմարվելու մասին
18.09.2026 | 17:02
Պակիստանում մզկիթում իրականացված պայթյունի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, 50-ը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 16:51
ՔՊ ներկայացուցիչները երեք եվրոպական երկրների դեսպանների հետ քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններն ու վիզաների ազատականացումը
18.09.2026 | 16:48
Հայաստանի լրագրողների հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը
Բոլորը

Ինչպես տեղեկանում ենք datalex.am տեղեկատվական պորտալից, Սեդրակ Ռոբերտի Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը 20.09.2018 հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Արթուր Գագիկի Վանեցյանի՝ զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու և հրապարակայնորեն հերքելու պահանջի մասին, որը նույն օրը մակագրվել է դատավոր Ա.Դավթյանին:

Հայցադիմումը դատավոր Ա.Դավթյանին է հանձնվել 26.09.2018 թվականին,որը սակայն, ետ է վերադարձվել:
«Գտնում եմ, որ ներկայացված հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը ենթակա են վերադարձման` որ հայցադիմումը պետք է վերադարձնել` հայցվորի կողմից թույլ տրված խախտումները վերացնելու և կրկին դատարան դիմելու համար»,-նշված է կայքում։

Հիշեցնենք, որ Սեդրակ Քոչարյանը 2018-ի սեպտեմբերի 20-ին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Արթուր Վանեցյանի՝ զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու և հրապարակայնորեն հերքելու պահանջի մասին, որը նույն օրը մակագրվել է դատավոր Ա.Դավթյանին: Հայցադիմումը ներկայացվել է նրա ներկայացուցիչ Անի Ալավերդյանի անունից։

Սեպտեմբերի 11-ին, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի ուեցվածքին, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասել է, որ փաստերով են խոսելու:Նահավելել է նաև, որ խոսքն այն մասին է, թե ինչպես է Քոչարյանը ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը 6 մլն դոլար կաշառքի դիմաց։ «Ձեզ կտա՞ն 6 մլն դոլար հենց այնպես, ունենք ցուցմունք, ունենք հիմնավորում, ունենք սխեմա, ինչպես է Քոչարյանի ընտանիքը սեփականատեր դառնում», – ասել է նա։