ԱԺ-ի արձակման հարցը պետք է լուծել օրենքի տառին համապատասխան՝ օրինակ հանրաքվեի անցկացմամբ. ՀԴԿ

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը հայտարարություն է տարածել ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի առնչությամբ, որում մասնավորապես ավում է.

 

Հարգելի հայրենակիցներ

Հաստատակամ ենք մեր դիրքորոշման մեջ, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները անհրաժեշտ են և անխուսափելի: Ստեղծված քաղաքական անհամաձայնության մթնոլորտը կարող է որոշակիորեն և անտեղի շեղել ընտրությունները բնականոն և ողջամիտ ժամկետում անցկացնելու ուղուց:

Անցյալի հանցավոր արատներից ու սխալներից ձերբազատվելը առաջնային խնդիր է մեր հանրության համար: Մեզ բոլորիս պետք է հուզի մեկ բան՝ ինչպիսի՞ խորհրդարան ենք ուզում ձևավորել՝ բազմակուսակցական, այլընտրանքային, ազգային շահերը հետապնդող ծրագրեր ներկայացնող, գաղափարական մրցակցություն ապահովող, թե՞ նախկինի նման քաղաքական մենաշնորհ որդեգրած, մեկ, երկու կուսակցություն ներկայացնող, օրենքներ չքննարկող, այլ դակող, մեկ անձին ենթակա խամաճիկ կառույց:

Մենք գտնում ենք, որ նոր ընտրությունները պետք է կազմակերպվեն  ընտրական օրենսգրքում, կուսակցությունների մասին օրենքում անհրաժեշտ փոփոխություններ կատարելուց, հանրության շրջանում իրական հանդուրժողականության մթնոլորտ ձևավորելուց հետո: Այսօր հրամայական է, որ ապագա ԱԺ-ում ներկայացված լինեն կառուցողական, գաղափարական ընդդիմության խմբակցություններ, որոնք կգործեն անկաշկանդ և մրցակցային պայմաններում: Սա է քաղաքական մշակույթի նորմը և սկզբունքը:

Ինչ վերաբերում է կառավարության գործունեությանը, ապա քաղաքական ուժերի և, հատկապես, ժողովրդի բացարձակ մեծամասնությունը պաշտպանում և պաշտպանելու է բոլոր այն բարեփոխումները, որոնք ի սպառ բացառելու են հնի վերադարձը և նպաստելու են երկրի իրական զարգացմանը: Այս առումով վաղաժամ ենք համարում հրաժարական տալու վերաբերյալ վարչապետի որոշումը, քանի որ բացառված չէ հակամարտության վտանգը: Բոլոր վիճահարույց հարցերը, այդ թվում ԱԺ-ի արձակման հարցը, պետք է լուծել օրենքի տառին համապատասխան՝ օրինակ հանրաքվեի անցկացմամբ:

Մտահոգությունը պայմանավորված է իրական ժողովրդավարական ամուր համակարգ ձևավորելու գաղափարով: Իսկ դրա ճանապարհը մեկն է՝ որքան էլ հանգամանքները չպարտադրեն, օրենքը չխախտել: Հակառակ պարագայում, նույն վտանգը սպասվում է այօրվա իշխանությանը:

 

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահություն