Կալանավոր Հարություն Մուրադյանն ազատ արձակվեց Factor TV-ի հրապարակումներից հետո 

Լուրեր

04.08.2026 | 18:49
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
04.08.2026 | 18:41
ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 18:35
Ինչպես ներդնել ավելի հեշտ ու պարբերաբար․ Ամերիաբանկը ներկայացրել է MyInvest-ի նոր հնարավորությունը
04.08.2026 | 18:30
Կատարը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի նախագծեր են «շրջանառվում»
04.08.2026 | 18:21
Նեյմարը պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին
04.08.2026 | 18:14
Ինքը կեղտ ա իմ համար․ Լևոն Քոչարյանը՝ քաղաքացուն հարվածող ոստիկանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:06
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:58
Հայկ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել «Հայփոստ»-ում իր աշխատանքի մասին
04.08.2026 | 17:53
Չինաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:45
ՀԷՑ-ի կառավարումը տապալել եք, եկել «Հայփոստ»-ի կառավարումից եք խոսում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 17:41
Զելենսկին հայտարարել է Ադրբեջանի ինքնիշխանությանն աջակցելու, Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու մասին
04.08.2026 | 17:32
Կոնջորյանի ընտրվելու լուրը նախ հայտնեց ՔՊ-ի ֆեյսբուքի էջը, հետո նոր ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահը
04.08.2026 | 17:14
«Բարսելոնան» հետևում է Ռոդրիի շուրջ ստեղծված իրավիճակին
04.08.2026 | 17:04
ԱԺ-ն կրկես չի՛․ Ռուբինյանը անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ավելի քան 4 ամիս ապօրինի պահվելու մասին Factor TV-ի մի քանի ահազանգերից հետո կալանավոր Հարություն Մուրադյանն այսօր  ազատ է արձակվել։ 

Կալանավորի փաստաբանն օրեր առաջ պատժի կրման ժամկետի վերաբերյալ դիմում էր ներկայացրել Քրեակատարողական ծառայություն։ Ստացվել էր պատասխան, որ Հարություն Մուրադյանի պատժի կրման սկիզբը հաշվվում է 2020թ. մայիսի 11-ից։ Նախկինում տրվել էր գրություն, որ պատժի սկիզբը 2022թ. մայիսի 12-ն է։ Այդ գրությունը ստանալուց հետո փաստաբանը դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Շահբազյանին (վերջինս այն դատավորն է, որը Հարություն Մուրադյանի վերջին գործով համակցված պատժաչափ էր նշանակել՝ հիմք ընդունելով նախորդ դատական ակտը։ Ըստ վերջնական դատավճռի՝ կալանավորի պատժի կրման ժամկետն ավարտվելու էր 2026 թվականի դոկտեմբերին-խմբ․)։ Շահբազյանն անմիջապես լուծել է իր իսկ կողմից կայացրած դատավճռում առաջ եկած անհստակությունը, որն առաջացել էր Քրեակատարողական ծառայության կողմից տրամադրված տեղեկատվության անհստակությունից՝ վերջնական դատական ակտի եզրափակիչ մասում «2022 թվականի մայիսի 12-ից» բառերը փոխարինելով «2020 թվականի մայիսի 11-ից» բառերով։ Սա նշանակում է, որ Հարությունի պատժի կրման ժամկետը լրացել է։

Դատարանն այս որոշումն ուղարկել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, ինչի հիման վրա Հարություն Մուրադյանը  ազատ է արձակվել։

Ապրիլի 9-ին նշանակված դատական նիստում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով Մուրադյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել է։

Հիշեցնենք՝ 36-ամյա Հարություն Մուրադյանի պատժի կրման ժամկետն ավարտվել էր դեռևս 2024 թվականի նոյեմբերին, սակայն կալանավորը շարունակում էր մնալ «Արմավիր» ՔԿՀ-ում, քանի որ պատժի կրման ժամկետի հաշվարկը սկսվել էր 2022 թվականի մայիսից, այն դեպքում, երբ Մուրադյանը կալանքի տակ է 2019 թվականից։ 

Ի վերջո, թե ում սխալի կամ անփութության պատճառով էր կալանավորը շարունակում անազատության մեջ մնալ, պարզ կլինի Արդարադատության նախարարության կողմից իրականացվող քննության ավարտից հետո։

Ռոզա Վարդանյան