Աշխատանքային օրերը կտեղափոխվեն․ որոշման նախագիծը վաղը կքննարկվի Ազգային ժողովի արտահերթ նիստում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գործադիրի հոկտեմբերի 4-ի նիստում Կառավարությունն ընդունեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ տոների մասին օրենքում, ըստ որի, առաջարկվում է կառավարությանը լիազորել ըստ անհրաժեշտության աշխատանքային օրերը տեղափոխել նաև չորս և ավելի պետությունների կամ կառավարությունների ղեկավարների միաժամանակյա այցի դեպքում:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել անհրաժեշտ իրավական հիմքեր օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարների այցի դեպքում վերջիններիս անվտանգությունը և տեղաշարժը բարձր մակարդակով կազմակերպելու համար՝ միաժամանակ նվազեցնելով քաղաքացիներին պատճառվելիք անհարմարությունները:

Վարչապետը հետաքրքրվեց՝ ինչո՞վ է պայմանավորված հատկապես որոշման նախագծում շեշտված 4 և ավելի պետությունների ղեկավարների միաժամանակյա այցի ընդգծումը, որպեսզի չստացվի, որ օրինակ վեց երկրի ղեկավարի այցելության դեպքում անհրաժեշտ լինի նորից օրենքում փոփոխություն և լրացում կատարել։

Վարչապետը նշեց, որ Կառավարությունը պետք է այնպիսի ձևակերպում տա, որ ամեն դեպքի համար առանձին փոփոխության անհրաժեշտության կարիք չլինի, հետևաբար նպատակահարմար կլիներ ընդգծել բացառիկ դեպքեր ձևակերպումը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։