Արմեն Աշոտյանի տեղեկությունները, թե հանրահավաքի ընթացքում ապակիներ են ջարդվել, մեքենաներ են վնասվել՝ չեն հաստատվում, առաջարկում եմ, որ Աշոտյանը հատ-հատ հրապարակի դեպքերը. Փաշինյան

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ դիմելով հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանին:

«Երեկ ԱԺ-ում Արմեն Աշոտյանի հրապարակած տեղեկությունները, թե հոկտեմբերի 2-ի երեկոյան հանրահավաքի ընթացքում ապակիներ են ջարդվել, մեքենաներ են վնասվել, միջադեպեր են եղել, չեն հաստատվում:

Առաջարկում եմ, որ պարոն Աշոտյանը հատ-հատ հրապարակի դեպքերը, որպեսզի ոստիկանությունը դրանք հետաքննելու հնարավորություն ունենա»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել էր՝ արդյոք վերջինս տեղյակ է, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը նախօրեին հանրահավաքից հեռացող քաղաքացիներին հայհոյել է, և եթե տեղյակ է՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու այդ ուղղությամբ։

Վարչապետն ի պատասխան նկատել էր, որ կատարվածը փաստում է, որ ասֆալտներին պառկեցնելու հրահանգը պատշաճ չի կատարվել, ինչը, եթե պատշաճ ձևով կատարված լիներ, երեկվա միջադեպը տեղի չէր ունենար։ Վարչապետն ապա զգուշացրել էր, որ իրավապահները միջոցներ ձեռք առնեն, որպեսզի չստացվի այնպես, որ  Միհրան Պողոսյանն ու նրա նմանները Երևանում քայլելու պրոբլեմ ունենան։

Վարչապետի ելույթին արձագանքել էր ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ հանրահավաքից հետո ապակիներ են ջարդվել, մեքենաներ են վնասվել ու բռնություն է գործադրվել նաև ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանի նկատմամբ ու հանուն արդարության հարկ է նաև այդ միջադեպերին անդրադառնալ:

Երեկ երեկոյան ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվել ու բաժնի պետի հետաքննության գծով տեղակալը հեռախոսազրույց է ունեցել պատգամավոր Ռուզան Առաքելյանի հետ։ Վերջինս ոստիկանության ծառայողին հայտնել է, որ իր նկատմամբ բռնություն չի գործադրվել․ ընդամենը վեճ է տեղի ունեցել հավաքված կանանցից մեկի հետ։ Ինքն այդ մասին տեղեկացրել է նաև ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանին։ Շնորհակալություն է հայտնել ոստիկանությանը մտահոգության համար և խնդրել, որ այդ կապակցությամբ իրեն չայցելեն, ոչ էլ հրավիրեն ոստիկանություն։