Լյովա Խաչատրյանը կլքի ԲՀԿ-ն ու նոր կուսակցություն կհիմնի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
ԱԺ նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս է գալու:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով նա իր թիմակիցներով, հայտնի ու անհայտ քաղաքական դեմքերի միավորելով` մտադիր է նոր կուսակցություն հիմնել եւ մասնակցել սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Խաչատրյանը պաշտպանում է համաժողովրդական շարժումը, գտնվում հեղափոխական դաշտում, բայց ընտրություններին կմասնակցի առանձին:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: