Անհրաժեշտ է վերանայել անվտանգության մեր ընկալումը. Սոնա Ղազարյանը ԵԽԽՎ-ում՝ TikTok-ի և այլ հարթակների՝ ընտրությունների արդյունքների վրա ազդելու մասին

Լուրեր

15.07.2026 | 13:07
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո Կերչը մնացել է առանց էլեկտրաէներգիայի
15.07.2026 | 12:56
Բազմաբնակարան շենքերի և ենթակայանների վերանորոգման համար ՀԷՑ-ը կապալառուներ կընտրի
15.07.2026 | 12:45
ԵՄ-ն պետք է աջակցի Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Բաքու մեկնելու նախաձեռնությունը․ Ջոել Վելդկամպ
15.07.2026 | 12:34
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կիև է ժամանել
15.07.2026 | 12:24
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ Ադրբեջանի քաղաքացիների տեղափոխող նավ է հարձակման ենթարկվել
15.07.2026 | 12:20
Գյումրիի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
15.07.2026 | 12:15
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
15.07.2026 | 12:10
ԵՄ-ի արտոնությունը հայկական ապրանքներին // Անկարգություն Փարիզում ԱԱ-ում Ֆրանսիայի պարտությունից հետո․ ԼՈՒՐԵՐ
15.07.2026 | 12:02
Փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
15.07.2026 | 11:50
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
15.07.2026 | 11:36
ՌԴ-ն հրթիռային հարված է հասցրել Օդեսային․ 3 մարդ է զոհվել
15.07.2026 | 11:25
Յուրի Տիլեմանսը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»
15.07.2026 | 11:14
ԱՄՆ-ն ու Իրանը շարունակել են փոխադարձ հարվածները․ Թրամփը սպառնացել է հարվածել իրանական էլեկտրակայաններին և կամուրջներին
15.07.2026 | 11:06
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
15.07.2026 | 10:55
ԵԽ Միջազգային առևտրի հանձնաժողովն արագացնում է հայկական ապրանքների մուտքը ԵՄ շուկա
Բոլորը

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Նստաշրջանի ընթացքում ելույթ է ունեցել պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը:

«Տիկի՛ն նախագահ, հարգարժա՛ն գործընկերներ,

Արտաքին միջամտությունն այլեւս բացառիկ երեւույթ չէ: Այն վերածվում է մշտական ճնշման՝ անաղմուկ, ռազմավարական եւ հաճախ անտեսանելի: Այն չի դրսեւորվում բացահայտ ագրեսիայի ձեւով:

Արտաքին միջամտությունը մեկ հարված չէ, այլ ռազմավարություն. ապատեղեկատվական արշավներ, որոնք կասկածներ են սերմանում մեր ընտրություններում, կիբեռհարձակումներ, որոնք խարխլում են վստահությունը մեր հաստատությունների նկատմամբ, ֆինանսական խողովակներ, որոնք թափանցում են քաղաքական դաշտ եւ նպատակային փորձեր՝ ներսից բեւեռացնելու եւ ապակայունացնելու բաց հասարակությունները:

Վերջերս գնալով ավելանում է մտահոգությունն այն մասին, թե ինչպես են TikTok-ը եւ նման հարթակներն ու սոցիալական մեդիայի այլ ձեւերը ազդում ընտրությունների արդյունքների վրա: Հայաստանում եւս մենք բախվում ենք նմանատիպ մարտահրավերների: Varieties of Democracy նախաձեռնությունն արձանագրել է, որ արտաքին միջամտությունն առկա է նաեւ Հայաստանում՝ լրատվամիջոցների միջոցով, որոնք ֆինանսավորվում են երրորդ կողմից: Որպես օրենսդիր՝ ես արձագանքում եմ երկու առանցքային ուղղությամբ՝ օրենսդրական նախաձեռնություններ՝ ֆինանսավորման թափանցիկությունն ապահովելու համար եւ մեդիագրագիտության զարգացման ներդրումներ՝ դեռ վաղ տարիքից:

Բայց կա ելք: Եվ այն սկսվում է հստակ պատկերացումից, թե ինչի առաջ ենք կանգնած եւ ինչ լուծումներ են անհրաժեշտ: Անհրաժեշտ է վերանայել անվտանգության մեր ընկալումը. այն պետք է լինի ոչ միայն ազգային, այլեւ ժողովրդավարական, ոչ միայն ռազմական, այլեւ թվային, տեղեկատվական եւ քաղաքացիական: Մենք պետք է ներդրումներ կատարենք ոչ միայն պաշտպանական համակարգերում, այլեւ հանրային դիմադրողականության մեջ: Պետք է ամրապնդենք մեր հասարակությունների դիմակայունությունը՝ կրթության, մեդիագրագիտության եւ թափանցիկության միջոցով:

Եվ ամենակարեւորը՝ պետք է միասին աշխատենք»- ասել է պատգամավորը: