Գրիգորյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ-ն արձանագրել է Կոնվենցիոն իրավունքի խախտում

Լուրեր

23.02.2026 | 12:34
Երևան-Աբովյան ճանապարհին բախվել են «ԳԱԶել» միկրոավտոբուսն ու «Նիսան»-ը. 3 ուղևոր հոսպիտալացվել է
23.02.2026 | 12:30
Աջափնյակում հնչած կրակոցների գործով 1 անձ կալանավորվել է
23.02.2026 | 12:21
Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել պարեկին կաշառք տալու համար․ ՀԿԿ
23.02.2026 | 12:10
Հոկեյի Հայաստանի հավաքականը երկու անգամ հաղթել է Չեխիայի թիմին
23.02.2026 | 12:00
19-ամյա երիտասարդի սպանության գործով կալանավորվածներ կան // Միրզոյանը Շվեյցարիա է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
23.02.2026 | 11:55
Կոմիտասի պողոտայի՝ կենսունակությունը կորցրած բոլոր ծառերը փոխարինվում են․ քաղաքապետ
23.02.2026 | 11:44
Ամսական 42 միլիոն դրամ է մտնում Երևանի բյուջե՝ ավտոմատ ինքնասպասարկող սարքերից․ քաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 11:33
Մեքսիկայում անկարգություններ են սկսվել ազդեցիկ թմրաբարոնի վնասազերծումից հետո
23.02.2026 | 11:26
S&P Global գործակալությունը վերանայել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ դարձնելով այն «դրական», և հաստատել է վարկանիշը «BB-» մակարդակում
23.02.2026 | 11:17
Աջափնյակի մետրոյի կայարանի հատվածում բիզնես կենտրոն կլինի, որը կմեղմի կառուցման ծախսերը․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 11:09
Ե՞րբ ենք սկսում Ծարավ աղբյուրի մանկապարտեզի շինարարությունը․ Ավինյանը՝ ենթակային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 11:01
Տիգրան Բարսեղյանի գոլն ու Նաիր Թիկնիզյանի ասիստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 10:57
Բա պատասխանատուներն ո՞ւր էին, որ առանց բիտումի ասֆալտ էին լցնում․ փորձանմուշներ վերցրե՛ք․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 10:45
Այս շաբաթ բոլոր փողոցները ավազի մնացորդներից մաքրված կլինեն․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 10:34
Հայ աթլետները երկու ոսկե մեդալ են նվաճել Բալկանյան երկրների առաջնությունում
Բոլորը

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2025 թվականի ապրիլի 3-ին կայացված Հայկ Գրիգորյանն ընդդեմ Հայաստանի վճռով հաստատել է Հայկ Գրգորյանի խոսքի ազատության իրավունքի խախտում Կոնվենցիայի 10-րդ հոդվածի հիման վրա․ տեղեկացնում է Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ն։

«ՄԻԵԴ-ում Հայկ Գրիգորյանի շահերը ներկայացրել են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության փաստաբաններ Արաքս Մելքոնյանը և Հայկուհի Հարությունյանը, ինչպես նաև փաստաբաններ Աննա Մարալյանը և Լուսինե Սահակյանը։
Գործը վերաբերում է 2016թ. հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած բողոքի ակցիաներից մեկի լուսաբանման ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից Հայկ Գրիգորյանի նկատմամբ բռնության գործադրմամբ մասնագիտական լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն:

Մասնավորապես, Հայկ Գրիգորյանը, որպես անկախ լրագրող, ներկա է եղել 2016թ. հուլիսի 19-ին Սարի Թաղ թաղամասում բնակիչների բողոքի ակցիայի ժամանակ, որը տեսանկարահանել է ոստիկաններին շատ մոտ տարածությունից: Ինչ-որ պահի բողոքի ակցիան վերածվել է Ոստիկանության և ցուցարարների միջև բախումների: Երբ ոստիկանները օդ են կրակել և ցուցարարների մեծ մասը փախել է, Հայկ Գրիգորյանը մոտեցել է երեք սպաներից բաղկացած խմբին, որը շրջապատած է եղել գետնին նստած տղամարդուն, և ցանկացել է տեսանկարահանել: Ոստիկանության աշխատակիցները բռնություն են կիրառել դիմումատուի նկատմամբ, խլել են բջջային հեռախոսն ու տեսախցիկը, իսկ երբ վերադարձրել են տեսախցիկը, ակցիայի վերաբերյալ տեսանյութը ջնջված է եղել։

Միջադեպի արդյունքում Հայկ Գրիգորյանը վնասվածքներ էր ստացել, որից հետո բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրա մոտ ախտորոշվել էր պոլիտրավմա, նրա մոտ հայտնաբերվել էր վերին շրթունքի պատռվածք, որը մաքրվել և կարվել է:

Թեև Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ հարուցելու որոշում էր կայացրել և Հայկ Գրիգորյնաը քրեական վարույթի շրջանակներում ճանաչվել էր որպես տուժող, քրեական վարույով որևէ ոստիկանի քրեական մեղադրանք չէր առաջադրվել: Քննիչը հարցաքննել է ոստիկաններին, ովքեր ասել են, թե Հ. Գրիգորյանը տեսանելի տարբերակով չի կրել լրագրող լինելը հավաստող որևէ տարբերանշան, հետևաբար չէին կարող իմանալ, որ նա լրագրող է: Ինչ վերաբերում է իրենց վարքագծին, գրեթե բոլոր ոստիկանները պնդել են, որ պարզապես փորձել են հանգստացնել իրավիճակը և մի կողմ քաշել Հայկին, որպեսզի կանխեն ծեծկռտուքը նրա և Ոստիկանության միջև: Նրանք հերքել են, որ հարվածել են Հ. Գրիգորյանին և ջնջել նրա տեսանկարահանած կադրերը:

ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ դիմումատուն տեղեկացրել է ոստիկաններին որպես լրագրող մասնագիտական պարտականություններ իրականացնելու մասին, այնուհանդերձ նրա մասնագիտական գործունեությունը խոչընդոտվել է։ Դատարանն արձանագրել է, որ քրեական վարույթը քննվել է շատ երկար, այն պայմաններում, երբ վարույթն իրականացնող մարմինն ունեցել է միջադեպի առնչությամբ բոլոր անհրաժեշտ նյութերը՝ միջադեպի վերաբերյալ տեսանյութը, Դիմումատուի ու իր գործընկերոջ ցուցմունքերը, բժշկական փաստաթղթերը, այդ թվում՝ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որոնք հաստատում էին Դիմումատուի վնասվածքները, և թեև քրեական վարույթը հարուցվել էր 2016թ. հուլիսին, առաջին ոստիկանը, ով ներգրավված էր եղել միջադեպին հարցաքննվել էր միայն 2022թ. սկզբին՝ վարույթը նախաձեռնելուց հինգ և ավելի տարի անց՝ չնայած Դիմումատուի կողմից վարույթն իրականացնող մարմնին փոխանցվել էր միջադեպի տեսանյութը, որով հնարավոր էր նույնականացնել բոլոր ոստիկաններին: Ավելին, Դիմումատուի հետ հաջորդ հարցաքննությունը եղել է միայն 2023թ. փետրվարին և բացառապես ոստիկանության ծառայողի նկատմամբ համաներում կիրառելու վերաբերյալ Դիմումատուի համաձայնությունը ստանալու նպատակով, ինչը արդյունավետորեն կհանգեցներ Ոստիկանության ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելուն:
Դատարանն արձանագրել է, որ ոստիկանները քաշքշել են Դիմումատուին և նրանցից առնվազն մեկը հարվածել է նրան: Թեև տեսանյութում հստակ չի երևում, թե արդյոք հարվածները հասել են Դիմումատուին, սակայն նրա մոտ արձանագրվել է շրթունքի վնասվածք: Թեև դիմումատուն ու նրա գործընկերը ոստիկաններին ասել են, որ նա լրագրող է և խնդրել են վերադարձվել տեսանկարող սարքը, այն վերադարձվել է որոշ ժամանակ անց և միայն ավագ ոստիկանի միջամտության արդյունքում: Խոսքի ազատության միջամտության այս գործողությունների վերաբերյալ ոչ հարցաքննված ոստիկանները, ոչ Կառավարությունը որևէ բացատրություն չեն տվել լրագրողի վրա հարձակվելու և նրա տեսախցիկը խլելու անհրաժեշտության վերաբերյալ: Հետևաբար, ՄԻԵԴ արձանագրել է Հայկ Գրիգորյանի խոսքի ազատության իրավունքի խախտում»,- ասված է հաղորդագրությունում։