ԵՄ-ն նախատեսում է 25% մաքսատուրք սահմանել ԱՄՆ-ից ապրանքների համար․ Bloomberg

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Եվրամիությունը չեղարկել է ամերիկյան վիսկիի համար նախատեսված 50% պատասխան մաքսատուրքը՝ միաժամանակ առաջարկելով 25% մաքսատուրք սահմանել ամերիկյան մի շարք ապրանքների համար՝ ի պատասխան նախագահ Դոնալդ Թրամփի՝ ալյումինի և պողպատի ներմուծման մաքսատուրքեր սահմանելու անցած ամիս որոշման, գրում է Bloomberg-ը։

Մի քանի անդամ երկրներ պահանջել էին մաքսատուրքերի ցանկից բացառել վիսկին՝ փորձելով խնայել եվրոպական գինի և շամպայն արտադրողներին 200% մաքսատուրքերից, որոնք սպառնում էր սահմանել Թրամփը՝ որպես վրեժխնդրություն:

Եվրահանձնաժողովի պատրաստած փաստաթղթերում, որոնց ծանոթացել է լրատվամիջոցը, թվարկված են մի քանի տասնյակ ապրանքներ, որոնց մաքսատուրքերն առաջարկվում է բարձրացնել։

Թիրախային ապրանքների ցանկը բազմազան է և ներառում է ադամանդներ, մոտոցիկլետներ, զբոսանավեր, կենցաղային տեխնիկա, ապակիներ, խաղաքարտեր, ծխախոտ, թռչնամիս և գյուղատնտեսական այլ ապրանքներ։ Շատ ապրանքների սպառնում է 25% սակագին, բայց մի քանիսին կհարվածեն 10% դրույքաչափով:

ԱՄՆ-ի մսի, հացահատիկի, գինու, փայտանյութի, հագուստի, մաստակի, զուգարանի թղթի և որոշ այլ ապրանքների համար ավելի բարձր մաքսատուրքեր սահմանելու՝ ԵՄ-ի ծրագրերի մասին ավելի վաղ հայտնել էր Reuters-ը:

Սպասվում է, որ առաջիկա մի քանի օրվա ընթացքում ԵՄ անդամ երկրները կհաստատեն մաքսատուրքերի բարձրացման ծրագիրը։ ԵՄ երկրները նպատակ ունեն պլանը հաստատել այս շաբաթվա վերջին, այն ուժի մեջ կմտնի ապրիլի 15-ին, թեև տուրքերի մեծ մասը չի գանձվի մինչև մայիսի կեսերը: Դեկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն նաև սոյայի և ընկույզի մի քանի տեսակների մաքսատուրքերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի