Այնպես չստացվի, որ Միհրան Պողոսյանն ու նրա նմանները Երևանում քայլելու պրոբլեմ ունենան. վարչապետը՝ պատգամավորի՝ ժողովրդին հայհոյելու միջադեպի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.03.2026 | 12:34
Ամերիկայի գավաթ. Լևոն Արոնյանը դուրս է եկել եզրափակիչ
10.03.2026 | 12:25
Թրամփը հայտարարել է պատերազմը «շուտով» ավարտելու մասին // Փաշինյանը Ֆրանսիայում է․ ԼՈՒՐԵՐ
10.03.2026 | 12:17
ՔԿ-ն 2025-ին անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ 464 քրեական  վարույթ է քննել  
10.03.2026 | 12:04
Թրամփի հայտարարությունից հետո նավթի գները նվազել են 100 դոլարից
10.03.2026 | 11:55
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Իրանի և Ուկրաինայի պատերազմների դադարեցման հարցը
10.03.2026 | 11:46
«Արմավիր» ՔԿՀ-ում դիմակավորված անձինք խուզարկություն են կատարել
10.03.2026 | 11:33
Թրամփը սպառնում է Իրանին «աննախադեպ ուժով», եթե այն արգելափակի նավթի հոսքը Հորմուզի նեղուցով
10.03.2026 | 11:28
Այլ երկրում ՀՀ քաղաքացների նկատմամբ ճնշումներ են գործադրվում՝ ՀՀ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու համար․ՀՀ Արտաքին հետախուզական ծառայություն
10.03.2026 | 11:18
ՔԿ-ում 2025-ին ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ  2.398 քրեական վարույթ է քննվել 
10.03.2026 | 11:06
ԱԱ-2026․ Նեյմարն ընդգրկվել է Բրազիլիայի հավաքականի նախնական հայտացուցակում
10.03.2026 | 10:50
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
10.03.2026 | 10:48
Մարմնամարզության Հայաստանի հավաքականը չի կարողանում վերադառնալ Կատարից ու չի մեկնի Թուրքիա
10.03.2026 | 10:41
Իրանում պատերազմը կավարտվի «շատ շուտով». Թրամփ
10.03.2026 | 10:31
Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում
10.03.2026 | 10:16
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 1.06%-ով և կազմել 5091.50 դոլար
Բոլորը

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ արդյոք վերջինս տեղյակ է, որ երեկ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը երեկոյան հանրահավաքից հեռացող քաղաքացիներին հայհոյել է, և եթե տեղյակ է՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու այդ ուղղությամբ։

Վարչապետն ի պատասխան նկատեց, որ կատարվածը փաստում է, որ ասֆալտներին պառկեցնելու հրահանգը պատշաճ չի կատարվել, ինչը, եթե պատշաճ ձևով կատարված լիներ, երեկվա միջադեպը տեղի չէր ունենար։

«Ես համոզված եմ, որ բաց թողնվածը անպայման կլրացվի»,- ասաց վարչապետ՝ նշելով, որ որևէ պատգամավոր կամ պատգամավորի ուղեկցող անձ, եթե նման պահվածք է ցուցաբերում կստանա շատ խիստ հակահարված։

Վարչապետը զգուշացրեց, որ իրավապահները միջոցներ ձեռք առնեն, որպեսզի չստացվի այնպես, որ  Միհրան Պողոսյանն ու նրա նմանները Երևանում քայլելու պրոբլեմ ունենան։

Մանրամասները՝ տեսանյութում։