ՀՀ գլխավոր դատախազությունում օտարերկրյա փորձագետների հետ քննարկվել են անցումային արդարադատության իրականացմանն առնչվող հարցեր

Լուրեր

05.09.2026 | 10:05
ՊՍԺ-ն նոր պայմանագիր է կնքել Լուիս Էնրիկեի հետ
04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.09.2026 | 21:35
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում
04.09.2026 | 21:16
OpenAI-ը թողարկել է GPT-6-ը՝ իր մինչ օրս ամենահզոր ԱԲ մոդելը
04.09.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Աննախադեպ լարում՝ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում․ ի՞նչ սպասել Փաշինյանի՝ Մոսկվա առաջիկա այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:47
Բաքուն արևմտյան հայտնի լրատվամիջոցներին մեղադրում է Ադրբեջանի դեմ ապատեղեկատվական արշավի կազմակերպման մեջ
04.09.2026 | 20:30
«Ինչքա՞ն գոռամ, ո՞ւմ ասեմ, որ շատ ա ցավում». քաղցկեղի դեմ պայքարը՝ բանտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:14
Վահան Կոստանյանն ու Յիրժի Բրոդսկին քննարկել են հայ-չեխական համագործակցության նոր ուղղությունները
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի և «Բաց հասարակության հիմնադրամներ (ԲՀՀ)-Արդարադատության նախաձեռնության» ներկայացուցիչներին. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի, երկրից դուրս բերված ակտիվների վերադարձման հարցերով, անցումային արդարադատության մեխանիզմների միջազգային փորձին, այդ ոլորտներում քրեական քաղաքականության շրջանակներում հնարավոր համագործակցությանն առնչվող խնդիրներ:

 

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է Հայաստանում արձանագրված կոռուպցիայի դեմ պայքարի աննախադեպ արդյունքները՝ դրանում կարևորելով կոռուպցիոն բնույթի չարաշահումների վերաբերյալ իրենց հայտնի տղեկատվությունը տրամադրելու, հնարավոր հանցագործությունները բացահայտելու հարցում օժանդակելու հանրության աննախադեպ պատրաստակամությունը:

 

Ըստ Արթուր Դավթյանի՝ ապօրինի հարստացման, բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի ու եկամուտների հայտարարագրման, ազդարարների ինստիտուտի ներդրման ուղղությամբ Հայաստանում իրականացվել են ինստիտուտիցոնալ կարևորագույն բարեփոխումներ: Սակայն հակակռուպցիոն պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար իրավապահ մարմինների հիմնական մարտահրավերներից է դառնում պետությանը պատճառված վնասների լիարժեք բացահայտման, հատկապես հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարները բանկային փոխանցումների տարատեսակ սխեմաների գործադրմամբ երկրից հանելու, օֆշորային գոտիներ տեղափոխելու, նախքան ապօրինի հարստացման օրենսդրության ընդունումը պաշտոնատար անձանց ձեռք բերած գույքի և ֆինանսական միջոցների ծագման հանգամանքների բացահայտման և վերադարձման արդյունավետ, որոշ դեպքերում նաև ոչ ստանդարտ մեխանիզմներ գտնելը: Սակայն ըստ Արթուր Դավթյանի՝ սկզբունքային է, որպեսզի գտնվեն այնպիսի լուծումներ, որոնք այդ ճանապարհին թույլ կտան չոտնահարել մարդու հիմնարար իրավունքները, չխախտել Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային իրավական պարտավորությունները, իսկ դրանից բխող գործիքակազմի կիրառումը երբևէ իրավաչափության հետ կապված կասկածներ չի հարուցի:

 

ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է նշված ուղղություններով գործադրված անցումային արդարադատության եղանակների միջազգային փորձի՝ առավել երկարաժամկետ կտրվածքով արդյունավետության ուսումնասիրությունը:

 

Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի և «Բաց հասարակության հիմնադրամներ (ԲՀՀ)-Արդարադատության նախաձեռնության» փորձագետները ներկայացրել են առանձին երկրների հաջողված օրինակներ՝ նշելով նաև հնարավոր ռիսկերի մասին: Նրանց կողմից պատրաստակամություն է հայտնվել անհրաժեշտության դեպքում ՀՀ գլխավոր դատախազության կողմից նշված առաջնահերթությունների, բարձրացված խնդիրների շրջանակում ցուցաբերել փորձագիտական աջակցություն, ինչպես նաև տրամադրել համապարփակ տեղեկատվություն անցումային արդարադատության իրականացման միջազգային փորձի վերաբերյալ: Վերջինիս շուրջ ձեռք են բերվել պայմանավորվածություններ: