Մենք պառակտված ենք ու դրան նպաստում է վարչապետը. «տամ պատերին, քցեմ ոտքերի տակ»մակարդակի ենք. Եղիշե Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

«Ավագանու վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ Գյումրին հետ գնաց, դեգրադացվեց, դարձավ Լենինական, հետո էլ երևի դեպի Ալեքսանդրապոլ կգնա: Հասարակությունն անպատասխանատու եղավ` այդքան ձայն տալով կրիմինալ պատմություններով հայտնի թեկնածուին, բայց, այն, որ ՔՊ-ն էլ շատ ձայներ ստացավ, դա էլ էր զավեշտ…Գզվրտոց էր գնում մսի համար, երբ պետականության խալին են մեր ոտքի տակից քաշում: Անդունդի հատակին ենք մոտեցել»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է երաժիշտ, երգահան Եղիշե Պետրոսյանը:

Նրա խոսքով` մենք չափազանց պառակտված հասարակություն ենք և դրան նպաստում է ինքը` վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Նա է ասում` «տամ պատերին, գցեմ ոտքերի տակ»… այս մակարդակին ենք: Փաշինյանը ստում է`Հայաստանի բրենդը ոչ թե ժողովրդավարությունն է, այլ զոռբայությունն ու անպատասխանատվությունը»:

Եղիշե Պետրոսյանը խոսում է նաև վերջին 30 տարում ձևավորված մեր մտավորական խավի մասին. «Մեզանում ձևավորվեց «վեցնոցների» մտավորականություն` կրիայի պես քաշված պատյանների մեջ: Մարդիկ դարձան կախյալ, ազնիվ մտավորականները սկսեցին ծառայել երրորդ դասարանն ավարտած դեպուտատներին, ու դա իր հետքը թողեց»:

Երգահանն անդրադառնում է նաև մեզանում տիրող հանրային տրամադրություններին. «Մեր երկիրը քանդվում է, «բեսեդկաներ»-ում Պուտինի գովքն են անում, ախր ձե՞զ ինչ Պուտինը, ձեզ դիլիմ-դիլիմ են անում»:

Մանրամասները`տեսանյութում:

Աննա Բաբաջանյան