Զինվորական դատախազությունը 2024-ին պետությանն է վերադարձրել 11 միլիոն 310 հազար ԱՄՆ դոլար. Դատախազություն

Լուրեր

17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
17.09.2026 | 10:35
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան կմրցեն իրար հետ
17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
17.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:36
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2026» միջազգային համաժողովը. ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:29
Հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփին և աղոթել Հայաստանի ու ԱՄՆ-ի խաղաղության համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
Բոլորը

Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից 2024 թվականին իրականացված ուսումնասիրություններով արձանագրված՝ պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 5 միլիարդ 677 միլիոն 550 հազար դրամ (2023 թվականին՝ 5 միլիարդ 62 միլիոն 243 հազար դրամ)․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

«Համաձայն Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդման՝ դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում՝ 2024 թվականին վերականգնվել է 11 միլիոն 310 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 միլիարդ 462 միլիոն 706 հազար դրամ (2023 թվականին՝ 2 միլիարդ 482 միլիոն 453 հազար դրամ):

Հավելենք, որ 2024 թվականին Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է 118 խախտում: Պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով՝ պետությանը պատճառված վնասը կամովին վերականգնելու վերաբերյալ տրվել է 43 նախազգուշացում, ներկայացվել է 32 միջնորդագիր»,- ասված է հաղորդագրությունում։