Մենք մնում ենք մեր տեսակետին, ընտրությունները պետք է լինեն մինչև մայիս-հունիս. Միքայել Մելքումյան

Լուրեր

14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տարբեր հարցերի, բոլոր թեմաների շուրջ խոսակցություններ են եղել, բայց որևէ պայմանավորվածություն չի եղել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ պատասխանելով հարցին՝ պայմանավորվածություն եղե՞լ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում իրենք թեկնածու չառաջադրեն:

«Տարբեր հարցերի շուրջ խոսակցություն է եղել, բայց որևէ պայմանավորվածություն չի եղել: Պայմանավորվածությունը կարող է լինել այն դեպքում, երբ պաշտոնապես դա քննարկես: Այսինքն՝ որպեսզի դա չհնչի մերկապարանոց, պետք է դու քո մարմնում, կուսակցությունում քննարկես, որոշումով խոսես: Պայմանավորվել ենք, որ շարունակենք այդ շփումները»,- ասաց Մելքումյանը:

Պատգամավորի խոսքով՝ իրենք մնում են իրենց տեսակետին. «Ինչպես պայմանավորվել ենք կառավարության ծրագրի ձևակերպման ժամանակ, մինչև մայիս-հունիս լինեն ընտրությունները: Մեխանիկական չի այդ ժամանակը: Հիմնավորումն այն է, որ պետք է լինի նոր Ընտրական օրենսգիրք, որը չկա մինչև հիմա»:

Բացի այդ, Մելքումյանի պնդմամբ, պետք է որոշակի ադապտացիոն շրջան, պետք է ստեղծել հավասար պայմաններ, որպեսզի բոլոր քաղաքական ուժերը՝ ոչ միայն խորհրդարանական, պատրաստվեն արտահերթ ընտրություններին:

Հարցին, թե երեկ երեկոյան հապճեպ՝ 19:30 նիստ հրավիրվեց և քվեարկվեց աղմկահարույց օրինագիծը, հնարավոր չէ՞ նույնքան արագ քննարկել և ընդունել նոր Ընտրական օրենսգիրքը, Մելքումյանը պատասխանեց. «Ամեն ինչ էլ հնարավոր է էս աշխարհում: Եթե ցանկությունը կա, հիմնավորումները կան, կլինի: Մենք ամեն բան քննարկում ենք տրամաբանության մեջ: Պետք է հնարավորությունները, ռեսուրսը քննարկել»:

ԲՀԿ-ն որոշում չունի նաև վարչապետի թեկնածու առաջադրելու հարցում: «Այդ հարցը դեռ չենք քննարկել: Բանակցությունները չեն ավարտվել, շփումները շարունակվում են: Երբ բոլոր կողմերը կքննարկեն նյութը, պաշտոնական ու վերջնական կլինի, կասենք»,- ասաց Միքայել Մելքումյանը: