Լավ կլինի, որ մենք ստորագրենք փաստաթուղթ, որից հետո խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրի․ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.03.2026 | 12:25
Թրամփը հայտարարել է պատերազմը «շուտով» ավարտելու մասին // Փաշինյանը Ֆրանսիայում է․ ԼՈՒՐԵՐ
10.03.2026 | 12:17
ՔԿ-ն 2025-ին անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ 464 քրեական  վարույթ է քննել  
10.03.2026 | 12:04
Թրամփի հայտարարությունից հետո նավթի գները նվազել են 100 դոլարից
10.03.2026 | 11:55
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Իրանի և Ուկրաինայի պատերազմների դադարեցման հարցը
10.03.2026 | 11:46
«Արմավիր» ՔԿՀ-ում դիմակավորված անձինք խուզարկություն են կատարել
10.03.2026 | 11:33
Թրամփը սպառնում է Իրանին «աննախադեպ ուժով», եթե այն արգելափակի նավթի հոսքը Հորմուզի նեղուցով
10.03.2026 | 11:28
Այլ երկրում ՀՀ քաղաքացների նկատմամբ ճնշումներ են գործադրվում՝ ՀՀ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու համար․ՀՀ Արտաքին հետախուզական ծառայություն
10.03.2026 | 11:18
ՔԿ-ում 2025-ին ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ  2.398 քրեական վարույթ է քննվել 
10.03.2026 | 11:06
ԱԱ-2026․ Նեյմարն ընդգրկվել է Բրազիլիայի հավաքականի նախնական հայտացուցակում
10.03.2026 | 10:50
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
10.03.2026 | 10:48
Մարմնամարզության Հայաստանի հավաքականը չի կարողանում վերադառնալ Կատարից ու չի մեկնի Թուրքիա
10.03.2026 | 10:41
Իրանում պատերազմը կավարտվի «շատ շուտով». Թրամփ
10.03.2026 | 10:31
Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում
10.03.2026 | 10:16
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 1.06%-ով և կազմել 5091.50 դոլար
10.03.2026 | 09:58
Աշխատանքային այցով ժամանեցի Ֆրանսիա․ վարչապետ
Բոլորը

Լավ կլինի, որ մենք ստորագրենք փաստաթուղթ, որից հետո խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրի, դրանից հետո երկրորդ անգամ ևս վարչապետի ընտրություն տեղի չի ունենա, ինչի արդյունքում մենք դեկտեմբերին կունենանք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ։

Այս մասին այսօր Ազգային ժողովում խմբակցությունների հետ բանակցությունների ավարտից հետո հանրահավաքի մասնակիցներին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ շատ երկար խոսակցություն են ծավալել, որոնք մանրամասներով չի կարող ներկայացնել։

«Իմաստն այն էր, որ իրենք ասացին, որ ընկալում են ժողովրդի ուղերձը, հարգանքով են վերաբերում այդ ուղերձին։ Երեք խմբակցություններն էլ բանավոր ասացին, որ իրենք չեն պատրաստվում ո՛չ առաջին, ո՛չ երկրոդ անգամ վարչապետ առաջադրել»,-ասաց վարչապետը՝ նշելով, որ Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների հետ քննարկվել է հարցը, որ երկրում ստեղծված իրավիճակի միակ հանգուցալուծումը արտահերթ ընտրություններն են։

Խոսելով ընտրությունների ժամկետների մասին՝ վարչապետը շեշտեց, որ ինքը նշել է, որ դրանք պետք է տեղի ունենան դեկտեմբերի առաջին կեսին։

«Ասում են՝ իսկ ինչո՞ւ այդ ընտրությունները չեն կարող տեղի ունենալ մայիսին, ես դրա համար բերել եմ երկու հիմնական պատճառ՝ ասացի, որ առաջին՝ երկրում հաստատված է քաղաքական ճգնաժամ, երկրորդ՝ վարչապետի կարգավիճակում արդեն մի ամսից ավելի է զգում եմ, որ երկրում բոլոր հարցերը մղվել են երկրորդ պլան»։

Մանրամասները՝ տեսանյութում։