Պատրաստ եմ առանց որևէ նախապայմանի քվեարկել Վարդան Ղուկասյանի օգտին. Ռուբեն Մխիթարյան

Լուրեր

03.04.2026 | 23:13
NASA-ն հրապարակել է Երկրի նոր լուսանկարը
03.04.2026 | 22:59
Ով է ՔՊ-ի ընտրական ցուցակում. Փաշինյանը հրապարակել է ցանկը
03.04.2026 | 22:54
Հնդկաստանն ու Ադրբեջանը վերականգնում են հարաբերությունները
03.04.2026 | 22:40
Հռոմի պապը կոչ է արել Իսրայելի նախագահին դադարեցնել Իրանի հետ պատերազմը
03.04.2026 | 22:27
Թրամփը խնդրել է ռեկորդային 1.5 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե՝ սոցիալական ծրագրերի կրճատման հաշվին
03.04.2026 | 22:13
Կիևի մարզում ռուսական զանգվածային հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել է, ութը՝ վիրավորվել
03.04.2026 | 22:00
Եթե Սամվել Կարապետյանի ուժի խախտումների ծավալները մեծանան՝ ընտրակաշառք բաժանեն, պիտի քննարկվի՝ ընտրություններին չմասնակցելը․ Հակոբ Սիմիդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 21:50
Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպայի դաշնակիցները պետք է միավորվեն ԱՄՆ-ի և Չինաստանի դեմ
03.04.2026 | 21:43
Ապրիլի 6-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.04.2026 | 21:29
Էրդողանն ու Պուտինը Մերձավոր Արևելքում անհապաղ հրադադարի կոչ են անում
03.04.2026 | 21:15
Արագ, պարզ, հասանելի․ «ՄՈԳՈ»-ն նոր մասնաճյուղ բացեց Mega Mall-ում
03.04.2026 | 21:06
Փաշինյանը հրապարակել է ՔՊ-ի նախընտրական ծրագիրը
03.04.2026 | 21:00
Պուտինը միջամտեց ՀՀ ներքին գործերին․ ԵՄ-ին մեղադրող ընդդիմությունն ինչո՞ւ չդատապարտեց ՌԴ նախագահին․ Լուսինե Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:45
Պուտինն իրականությունը խեղաթյուրում է՝ ՀՀ-ի դեմ հաարձակումները հավասարեցնելով ղարաբաղյան հակամարտությանը․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:36
Հայտնի է Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի խաղացանկը
Բոլորը

Գյումրի քաղաքապետի ընտրություններում նախնական տվյալներով ձայների 8,08 %-ը ստացած «Իմ հզոր համայնք» կուսակցության առաջին համարը՝ Ռուբեն Մխիթարյանը հայտնել է, որ պատրաստ է առանց որևէ նախապայմանի քվեարկել առավելագույն ձայներ ստացած ընդդիմադիր թեկնածուի՝ Վարդան Ղուկասյանի օգտին։

«Սիրելի գյումրեցիներ: Շնորհակալ եմ ձեզ, որ այս կարևոր շրջափուլում դուք կանգնեցիք իմ կողքին, իմ թիկունքին և իմացեք, յուրաքանչյուր քվե, որ ստացել եմ ձեզնից ինձ համար անգին է:

Ես, որպես «Իմ Հզոր Համայնք» կուսակցության Գյումրի համայնքի ավագանու ցուցակի քաղաքապետի թեկնածու, ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՄ.
Պատրաստ եմ մեր ավագանիների կազմով առանց որևէ նախապայմանի, առանց որևէ պաշտոնի հավակնելու քվեարկել գյումրեցիների կողմից առավելագույն ձայներ ստացած քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանի օգտին, քանի որ առաջադրվելուց ես ձեզ խոստացել էի` չհաղթելու դեպքում սատարելու եմ գյումրեցիների առավել շատ քվեները ստացած քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուին:
Ուրախ եմ, որ իմ դերն եմ ունեցել այն բանում, որ այս պատուհաս իշխող ուժը չկարողանա հաղթել Գյումրիում: Հավատում եմ, որ սրանց անկումների շարքը սկսված է:

Իմաստնություն բոլորիս և բարի լուսաբաց հարազատ քաղաքիս»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ ԿԸՀ նախնական տվյալներով՝ երեկ կայացած ՏԻՄ արտահերթ ընտրությունների արդյունքում Գյումրիում ոչ մի ուժի չի հաջողվել ստանալ մեծամասնության քվեն։

Անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ. Սարիկ Մինասյան, «ՔՊ»- 36.21%, Վարդան Ղուկասյան, «ՀԿԿ» – 20.5%, Մարտուն Գրիգորյան, «ՄՔ դաշինք» – 15.5%, Ռուբեն Մխիթարյան, «ԻՀՀ» – 8.08%, Կարեն Սիմոնյան, «ՄՀ դաշինք» – 6.11%։