Սիրիա սնունդ և այլ պարագաներ են ուղարկվել․ ԱԳՆ-ն չի պարզաբանում՝ հումանիտար օգնության համար պետբյուջեից որքան գումար է հատկացվել

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Սիրիայի Արաբարական Հանրապետության արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ասաադ Հասան Ալ- Շայբանիի հունվարի 27-ին կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա է մարտի 21-ին Հայաստանի կողմից «Մարգարայի» անցակետով մարդասիրական օգնություն ուղարկվել Սիրիա։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Արտաքին գործերի նախարարությունից։

«Մարգարայի անցակետը հիշյալ նպատակով բացվել է Թուրքիայի հետ երկկողմ պայմանավորվածության արդյունքում»,- նշել են նախարարությունից։

ԱԳՆ-ից մանրամասնել են, որ Սիրիային ուղարկված 80 տոննա մարդասիրական բեռը ներառում է սնունդ և պարագաներ, բայց այդպես էլ չեն հայտնել, թե հումանիտար բեռի համար որքան գումար է պետբյուջեից հատկացվել։ Արտաքին գերատեսչությունից արձագանքել են, որ այդ հարցերն իրենց իրավասության շրջանակից դուրս են։

Նշենք, որ կառավարության մարտի 20-ի նիստում չզեկուցվող հարցով որոշվել է 10 օրով՝ մարտի 21-ից 31-ը Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը բացել , որպեսզի այդ երկրի տարածքով հումանիտար բեռներ ուղարկվեն Սիրիա։

Գործադիրի որոշման մեջ ասվում էր, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության անունից Սիրիայի Արաբական Հանրապետություն ուղարկվելիք մարդասիրական օգնության համար նախատեսված բեռները Թուրքիայի տարածքով, ցամաքային ճանապարհով տեղափոխելու անհրաժեշտությամբ։

Հիշեցնենք, որ «Մարգարա» անցակետը բացվել էր նաև 2023 թվականին` Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո։ Այդ ժամանակ Հայաստանը փետրվարի 8-ին 27 փրկարար էր ուղարկել Թուրքիայի աղետի գոտի, իսկ փետրվարի 11-ին և 15-ին` մարդասիրական օգնություն։

2022 թվականին հայ և թուրք բանագնացները համաձայնություն էին ձեռք բերել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար սահմանը բացելու մասով, սակայն այդ պայմանավորվածությունը մինչ օրս չի իրականացվել թուրքական կողմի դիրքորոշման պատճառով։

Հավելենք, որ Հայաստանը նորոգել է Մարգարայի անցակետը, իսկ փետրվարի 25–ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի այդ անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ սահմանապահ զորքերի ուժերով։

 

Մանյա Պողոսյան